Այսօր ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը կհանդիպի Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ։ Բրիտանական կառավարությունը լիովին ընդունելի է համարում Storm Shadow թևավոր հրթիռների կիրառումը Ռուսաստանի խորքում գտնվող թիրախների դեմ, սակայն ցանկանում է ուղիղ համաձայնություն ստանալ Վաշինգտոնից, որպեսզի տպավորություն չստեղծվի, թե այս հարցում դաշնակիցների միջև տարաձայնություններ կան։ Ըստ աղբյուրների՝ Բայդենը դեռ վերջնական որոշում չի կայացրել։               
 

Աղոթարան

Աղոթարան
12.10.2023 | 00:01

Աղբիւրդ կենդանութեան և անմահութեան` արբո զծարաւեալ հոգի իմ յառատաբուղխ վտակէ քումմէ, որ պասքեալ տոչորիմ ի բազում անօրէնութեանց իմոց. խթեա ի քարացեալ սիրտ իմ, և հան ինձ արտասուս ապաշխարութեան։

Դիտվել է՝ 2149

Մեկնաբանություններ