Փառք Քեզ, ով Տեր, փառք Քեզ, փառաց Թագավոր, որ մեզ տվիր ուրախության կերակուր և Քո ամենաբավ ողորմությամբ լցրիր մեր սրտերը։ Այժմ լցրու մեզ նաև Քո Սուրբ Հոգով, որպեսզի ընդունելի լինենք Քո առջև և ոչ ամոթահար, որովհետև պիտի գաս հատուցելու յուրաքանչյուրին գործերի համաձայն։ Եվ Քեզ կվայելեն փառքը, իշխանությունն ու պատիվը, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից։ Ամեն։