ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ իրազեկում է The Washington Post-ը։ Թրամփը ՌԴ նախագահին խորհուրդ է տվել չսրել պատերազմն ՈՒկրաինայում և հիշեցրել նրան Եվրոպայում Վաշինգտոնի զգալի ռազմական ներկայության մասին։ Երկու երկրների ղեկավարները քննարկել են Եվրոպայում խաղաղության հասնելու հնարավորությունները։               
 

Արցախի բռնազավթումով էլ թշնամին մեզ հանգիստ չի տալու

Արցախի բռնազավթումով էլ թշնամին մեզ հանգիստ չի տալու
20.09.2023 | 15:47

Ռուսական զորքի հարամանատարության գործուն միջնորդությամբ Արցախի Պաշտպանության բանակը զինաթափվում ու զորացրվում է, կառավարությունը՝ լուծարվում։ Թե հետո ինչ է լինելու հայ բնակչության հետ, արդեն լիովին պարզ է․ կամ՝ բռնագաղթ ու հայրենազրկում, կամ՝ լիովին ոչնչացում։

Ահա ադրբեջանական ինտեգրման ծրագրի ողջ հրեշավոր բովանդակությունը։

Ո՞վ է պատկերացնում արցախահայության ինտեգրումը ադրբեջանական հասարակության հետ, նրա իրավունքների, լեզվի մշակույթի պահպանումը Ադրբեջանի սահմանադրության շրջանակներում։

Եթե դա հնարավոր լիներ, ապա իրականություն կդառնար ԽՍՀՄ գոյության 70 տարիների ընթացքում, երբ երկրի կենտրոնը Կրեմլն էր, որտեղ կարող էին հայերի բողոքի ձայնը հասցնել։ Հիմա, երբ օրը ցերեկով հրթիռներով, հրետանիով ու ավիացիայով, ցամաքային զորքերով բնաջնջում են հայերին, այդ ոճիրն ո՞վ է կանխում, որ ինտեգրման դեպքում էլ կանխվի։ Ո՞ է տեսել, որ մի ողջ ազգի «ինտեգրեն» բնաջնջման միջոցով։ Կա՞ այլևս նման մի երկիր, որտեղ պետությունն իր քաղաքացիներին նման մոլուցքով բնաջնջի ու պատասխան չտա ոչ մեկի, ոչ մի ատյանի առաջ։

Իսկ մենք դեռ կարծում ենք, թե Հաագայի միջազգային դատարան էլ կա, գործում է, որոշումներ ընդունում, բայց չի կարողանում պարտադրել, քանի որ արանքում նավթային ու դոլարային շահեր կան։

Ինտեգրում Ադրբեջանին՝ նշանակում է բռնի կամ կամովին ձուլում, տեղահանում կամ ֆիզիկական ոչնչացում։ Արցախին ևս բաժին ընկավ Նախիջևանի ճակատագիրը, մյուս հայաբնակ տարածքների ճակատագիրը։

Մնացած բոլոր հայտարարություննները, կեղծավոր թե անկեղծ, որ հնչում են Արևմուտքի ու Ռուսաստանի կողմից, ընդամենը ձև են՝ առանց բովանդակության։

Արցախի Պաշտպանության բանակն անցած երեք տասնամյակների ընթացքում այն միակ ուժն էր, այն արժեքը, որն ապահովում էր ոչ միայն Արցախի, այլ նաև Հայաստանի սահմանների անվտանգությունը, մեր անդորրը։

Արցախի բռնազավթումով ու տեղահանումով, իրականացված բացահայտ ցեղասպանությամբ էլ թշնամին մեզ հանգիստ չի տալու, քանի դեռ նրան չեն կանգնեցրել միջազգային մեծ խաղացողները։ Իսկ նրա նենգ նպատակը ոչ միայն Արցախի, այլ նաև Հայաստանում բնակվող հայերի ջարդն ու հայրենազրկումն է, ինչը բազմիցս հնչել է սուլթանների արյունոտ շուրթերից։

Եվ առայժմ իրադարձություները զարգանում են մեզ համար չափազանց վտանգավոր միջավայրում, որից նվազագույն կորուստներով դուրս գալը չափազանց բարդ կլինի։

Խոսրով Խլղաթյան

Դիտվել է՝ 3899

Մեկնաբանություններ