Լիբանանում ԱՄՆ-ի դեսպանատունը երկրում գտնվող ամերիկացիներին կոչ է արել անհապաղ հեռանալ: Հայտարարության մեջ նշվում է, որ Բեյրութից մեկնող ԱՄՆ-ի քաղաքացիների համար դեսպանատան կազմակերպած լրացուցիչ թռիչքներն անվերջ չեն շարունակվելու։               
 

Սեղանի օրհնության աղոթք

Սեղանի օրհնության աղոթք
13.09.2023 | 00:01

Օրհնիր, Քրիստոս Աստված մեր, հոգևոր օրհնությամբ Քո ծառաների կերակուրն ու ըմպելիքը և շնորհիր հոգևոր և մարմնավոր առողջություն, որպեսզի պարկեշտությամբ վայելելով այս մարմնավոր պետքերը, Քո բոլոր սրբերի հետ հաղորդ լինենք անանց բարիքներիդ և երկնքի արքայությանդ։ Եվ գոհությամբ փառավորենք Քեզ` Հոր և ամենասուրբ Հոգու հետ, հավիտյանս հավիտենից։ Ամեն։

Դիտվել է՝ 1913

Մեկնաբանություններ