Լիբանանում ԱՄՆ-ի դեսպանատունը երկրում գտնվող ամերիկացիներին կոչ է արել անհապաղ հեռանալ: Հայտարարության մեջ նշվում է, որ Բեյրութից մեկնող ԱՄՆ-ի քաղաքացիների համար դեսպանատան կազմակերպած լրացուցիչ թռիչքներն անվերջ չեն շարունակվելու։               
 

Նպատակային և հասցեական տեխնոլոգիական քաղաքականություն

Նպատակային և հասցեական տեխնոլոգիական քաղաքականություն
24.08.2023 | 18:45

Հնդկաստանը երեկ տիեզերական ապարատ իջեցրեց Լուսնի վրա։ Այս իրադարձությունը, բացի տիեզերականից, ունի մեկ այլ կարևոր նշանակություն ևս։ Սա Հնդկաստանի, որպես տեխնոլոգիական տերության, հաստատումն է։

Վերջին տարիներին Հնդկաստանի տեխնոլոգիական հաջողությունները ունեն մեկ պատճառ՝ պետության կողմից նպատակային և հասցեական տեխնոլոգիական քաղաքականության իրականացում։ Սրա հետևանքն է նաև հնդկական ռազմարդյունաբերության բեկումը, և հնդկական յունիքորների մեծ քանակի առկայությունը։ 2022-ի մայիսի տվյալներով՝ Հնդկաստանում յունիքորների քանակը հատել էր 100-ի սահմանը, և գնահատվում էր 333 միլիարդ։

Վահրամ Մարտիրոսյան

Դիտվել է՝ 6048

Մեկնաբանություններ