«Նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի վերընտրվելով՝ ՈՒկրաինան կարող է շուտով ստիպված լինել հարմարվել ԱՄՆ-ի աջակցության կտրուկ անկմանը, ինչը վճռական ազդեցություն կունենա Ռուսաստանի հետ պատերազմի վրա։ Ավելին, Թրամփի մեկնաբանություններից կարելի է ենթադրել, որ Միացյալ Նահանգները կարող է ճնշում գործադրել ՈՒկրաինայի վրա՝ Ռուսաստանի հետ դժվարին զինադադար կնքելու համար»,- գրում է CNN-ը:               
 

Վաղուց պարզ էր, թե քվազիդեմոկրատներն իրականում ովքեր են

Վաղուց պարզ էր, թե քվազիդեմոկրատներն իրականում ովքեր են
17.08.2023 | 15:22

Նախօրեին ՄԱԿ-ում տեղի ունեցածը ցույց տվեց, թե ինչ է տեղի ունենում, երբ դու թույլ ու նվաղ ես, չունես ոչ մի միջազգային վարկանիշ, կամ ուղղակի քո վրա թքած ունեն։

21-րդ դարում, երբ բոլորը խոսում են մարդու իրավունքներից, ապրելու ու կյանքի իրավունքի մեծապետական գաղափարներից, բոլորին թվում էր, թե տեսեք՝ էս ինչ պուպուշ բաներ են դրանք, ու ոնց է միջազգային հանրությունը հոգ տանում նմանօրինակ ոճրագործությունների ու ցեղասպան քաղաքականության դեմ, մի հատ էլ ասում էինք՝ «ապրեն իրենք», կամ շարունակում՝ «շատ ապրեն, դե բա 21-րդ դարն ա, հո հիմա 19-րդը կամ 20-րդը չի՞»։ Բայց, ինչպես տեսնում ենք, ամեն ինչ խաբկանք է՝ միրաժ, իրականությունն այլ է, և պատրանքներով անիմաստ է ապրել։

Նույն կերպ երեկ բոլորս տեսանք, թե ինչ աստիճանի նույն միջազգայիններ կոչվածները փաթթած ունեն և՛ կյանքի իրավունքը, և՛ երեխաների սովահարությունը, և՛ օրը ցերեկով տեղի ուենցող ցեղասպանությունը։

ՄԱԿ-ում ՀՀ-ն ներկայացնողները լալահառաչ տեքստեր էին ասում, ու մոտս դեժավյու էր․ թվում էր՝ ժամանակի մեքենան հետ է գնացել, ու խրիմյանական տեքստեր ենք լսում՝ ողբով ու կականով։ Այ հենց սենց է եղել ուղիղ 162 տարի առաջ Բեռլինում, այ սենց ողորմելի կեցվածքով ենք ներկայացել ու մուրացել մեծերից, բայց էստեղ մի կարևոր «բայց» կա․ ի տարբերություն ներկայումս ստեղծված իրավիճակի, մենք նույն 1861-ին պետություն չունեինք, ոչ մի բան չէինք ներկայացնում որպես միջազգային իրավունքի սուբյեկտ, մի շարքային ցեղախումբ էինք։ Հիմա դու ունես պետություն, գերբ, դրոշ, բայց էլի թափառականի ցուպը ձեռքիդ մեծերից ողորմություն ես մուրում։

Երեկ տեղի ուենցածը հերթական անգամ ապացուցեց, որ եթե կզած ես ու լիզող, քեզ ավելի են ոտնակոխ տալու ու ոչնչացնելու, ու քանի նման վաչկատունների իշխանություն ունենք, առավել ևս՝ նրանց ծափ տվողների հոծ շարքեր, էս արհամարհական ու հակամարդկային վերաբերմունքը շարունակվելու է՝ չկասկածեք։

Եթե անկեղծ ասեմ՝ ես էդ կլոունադայից առանձնապես այլ սպասելիք չունեի էլ, քանի որ վաղուց պարզ էր, թե էդ քվազիդեմոկրատներն իրականում ովքեր են ու ինչի մասին են բարբաջում հարյուրամյակներ շարունակ։

Արմեն Հովասափյան

Դիտվել է՝ 3013

Մեկնաբանություններ