Բարերար և բազումողո՛րմ Աստված,
Քո առաջ ընկած աղաչում ենք
ամբողջ սրտով, և գթություն խնդրում Քեզանից:
Ինչպես խոստացար ծառաներիդ
և ասացիր՝ այն ամենը, ինչ Հորից
հավատով խնդրեք հանուն Որդու,
կտրվի ձեզ, շնորհի՛ր և այժմ հավատացյալներիս
և կատարի՛ր մեր խնդրանքները, քանզի Քեզ ենք
ապավինել:
Եվ Քո առատ ողորմությամբ մխիթարի՛ր
մեզ այս կյանքում, և առաջնորդելով
հասցրու երկնքի անճառ արքայությունդ՝
ի փառաբանություն և ի պատիվ ամենասուրբ Երրորդությանդ,
այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից.
ամեն: