Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր և պատվավոր նախագահ, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին ընդդիմությանը մեղադրել է ԵՄ-ին Վրաստանի անդամակցության գործընթացը սաբոտաժի ենթարկելու մեջ՝ գրում է NewsGeorgia-ն։ «նրանք զգալի վնաս են հասցրել Վրաստանին, այդ թվում՝ եվրաինտեգրման տեսանկյունից: Մինչև 2030 թվականը, ամենայն հավանականությամբ, Վրաստանը կդառնա եկամուտների բարձր կարգավիճակ ունեցող երկիր և հպարտությամբ կհամալրի Եվրամիության հարուստ երկրների շարքը»,- հայտարարել է Իվանիշվիլին:                
 

Աղոթարան

Աղոթարան
28.06.2023 | 00:01

Բարեսե՛ր Տեր, ընդունիր զավակներիդ աղոթքն առ Աստված:

Թող Քո շնորհը, սերն ու հավատքն ուժ լինեն մեր կյանքում:

Լինենք միակամ ու միաբան:

Լինենք և մնանք մեկ ազգ ու մեկ եկեղեցի:

Եվ թող Ամենազոր Աջը Քո՛ հովանի լինի մեր ժողովրդին ի Մայր Հայաստան, Արցախ և ի Սփյուռս աշխարհի:

Ամե՜ն:

Դիտվել է՝ 2288

Մեկնաբանություններ