Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը դեկտեմբերի 22-ին ԱՀ Ազգային ժողովի նախագահին է ներկայացրել հրաժարականի գրավոր դիմում՝ առաջնորդվելով «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» Արցախի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասով և Արցախի Հանրապետության «ԱԺ կանոնակարգ» օրենքի 129-րդ հոդվածով: Պաշտպանի հրաժարականը պայմանավորված է պետական համակարգում այլ պաշտոնի անցնելու առաջարկով՝ ելնելով մարտահրավերներից ու կարիքներից: