ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կչեղարկի Ջո Բայդենի վարչակազմի կարգադրությունները՝ պաշտոնն ստանձնելուց հետո առաջին շաբաթվա ընթացքում՝ հայտնել է Թրամփի շտաբի մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը։ Նրա խոսքով՝ Բայդենի ստորագրած 94 հրամանագրեր հանգեցրել են տնտեսական ճգնաժամի։ «Դրա համար էլ Թրամփին վերընտրել են նախագահի պաշտոնում, որպեսզի կանգնեցնի հետընթացը»,- հավելել է նա։               
 

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի և ազատամարտիկ Ռուսլան Իսրայելյանի՝ պատերազմի ժամանակ գաղտնալսված զրույցի ձայնագրությունը

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի և ազատամարտիկ Ռուսլան Իսրայելյանի՝ պատերազմի ժամանակ գաղտնալսված զրույցի ձայնագրությունը
12.12.2020 | 14:53

Հրապարակվել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի և ազատամարտիկ Ռուսլան Իսրայելյանի՝ պատերազմի ժամանակ գաղտնալսված հեռախոսազրույցի ձայնագրությունը, որում Արայիկ Հարությունյանը ասում է՝ 10 օր է, ինչ խնդրում է Նիկոլ Փաշինյանին կանգնեցնել պատերազմը, բայց ապարդյուն, նա շարունակում է, ինչպես ինքն է նշում՝ «քաղաքական բաները»:

«Ասում եմ մարդ ուղարկի Մարտունին, Ստեփանակերտը պահեմ, չի ուղարկում»,- ասում է Հարությունյանը, ինչի ի պատասխա Իսրայելյանը նշում է. «Արայիկ, դրանց բացատրի, եթե օգնություն չեն ուղարկում, գնալու ենք բոլորին կոտորենք այնտեղ՝ նիկոլ-միկոլ-կնիկ»:
Արցախի նախագահը զրույցի ընթացքում նշում է. «Ազգը մտածում է՝ հաղթում ենք, բայց հակառակ վիճակն է»:

«Փաստինֆո»-ի հետ զրույցում ազատամարտիկ Ռուսլան Իսրայելյանը հաստատել է, որ խոսակցությունը եղել է իր և Արայիկ Հարությունյանի միջև: «Այո, Արայիկ Հարությունյանի հետ ես եմ զրուցել, բայց չգիտեմ՝ ով է ձայնագրել, հրապարակել: Ձայնագրությունում ինչ լսել եք դա է, ավելացնելու բան չկա»,- ասել է նա և հավելել, որ հեռախոսազրույցը եղել է նոյեմբերի 6-ին կամ 7-ին, իսկ այն հարցին, թե որևէ միտում տեսնու՞մ է հրապարակելու մեջ, Իսրայելյանն ասել է՝ հնարավոր է:

Դիտվել է՝ 4185

Մեկնաբանություններ