Նիդեռլանդների օդերևութաբանական ինստիտուտը վերջին մի քանի ամսվա ընթացքում արբանյակներից օդի աղտոտվածության մասին տեղեկություններ է հավաքագրել: Այս մասին հրապարակում է պատրաստել Daily Mail պարբերականը՝ հստակեցնելով, որ օդերևութաբանական ինստիտուտը հավաքարել է Իտալիայի, Իսպանիայի և Ֆրանսիայի խոշոր քաղաքաների օդի աղտոտվածության մասին տվյալները:
«Ըստ այդ քաղաքաների օդի աղտոտվածության մասին տեղեկությունների՝ հնարավոր է եղել պարզել Եվրոպայում օդի աղտոտվածության մակարդակը։ Ուսումնասիրությունը համեմատություն է այս տարվա մարտ-ապրիլ և 2019-ի նույն ժամանակահատվածի միջև: Մադրիդում, Միլանում, Հռոմում նիտրոգենի երկօքսիդը, օրինակ, նվազել է 47-49 տոկոսով: Երկօքսիդի նվազման ամենաբարձր ցուցանիշը ֆրանսիական քաղաքներում է գրանցվել»,- գրում է աղբյուրը:
Ընդհանուր առմամբ՝ կորոնավիրուսի համավարակի բռնկումից ի վեր Եվրոպայի քաղաքներում նիտրոգենի երկօքսիդի ծավալը նվազել է մոտ 45 տոկոսով: