Եվրամիությունն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները ՈՒկրաինայի հետ պատերազմում Ռուսաստանին Թեհրանի աջակցության պատճառով՝ երկուշաբթի հայտարարել է Եվրահանձնաժողովը։ Նոր պատժամիջոցներն ուղղված են նավերի և նավահանգիստների դեմ, որոնք օգտագործվում են իրանական արտադրության անօդաչու թռչող սարքերի, հրթիռների, հարակից տեխնոլոգիաների և բաղադրիչների տեղափոխման համար՝ ասված է զեկույցում:               
 

Աննախադեպ պայթյուն տիեզերքում

Աննախադեպ պայթյուն տիեզերքում
01.03.2020 | 10:29

Գիտնականները տիեզերքում հայտնաբերել են վիթխարի պայթյունի հետքեր, որ ամենամեծն է Մեծ պայթյունի ժամանակներից: Հայտնաբերված պայթյունը 5 անգամ հզոր է մինչև այժմ դիտարկվածներից: Էներգիայի հզոր արտանետման աղբյուր է դարձել Երկրից 390 միլիոն լուսային տարի հեռու գտնվող գալակտիկայի ակտիվ միջուկը, որի կենտրոնում գերզանգվածեղ սև անցք է: Պայթյունից խիստ նոսրացել է Օձակրի համաստեղությունը: «Ես փորձեցի այդ պայթյունը տեղավորել մարդկային գիտակցության շրջանակներում, բայց ծայրահեղ դժվար է,-ասել է հայտնագործության հեղինակներից Մելանի Ջոնսթոն-Հոլիտը:- Լավագույնը, որ կարող եմ պատկերացնել՝ 20 միլիարդ պայթյունն է՝ միլիարդավոր մեգատոննա պայթուցիկներով վայրկյանի յուրաքանչյուր հազարերորդական մասով՝ 240 միլիոն տարի՝ անընդմեջ»: Գիտնականները վաղուց գիտեին, որ Օձակրի համաստեղությունում, որ միավորում է հազարավոր գալակտիկաներ պլազմայով ու սև նյութով, տարօրինակություններ են կատարվում: Ամերիկյան ու եվրոպական ռենտգենի տեսադիտակները այդ համաստեղությունում անհասկանալի ծռված եզր են նկատել: Այդ ժամանակ առաջադրվել է տեսակետ, որ մակերևույթի այդ պատը պլազմայում ձևավորել է էներգիայի վիթխարի արտանետումը համաստեղության առանցքային գալակտիկաներից մեկի ակտիվ միջուկից: Սև անցքերը հայտնի են ցանկացած նյութ կուլ տալով՝ գազ կամ նույնիսկ աստղեր, որ չափազանց մոտենում են նրանց: Իրադարձությունների հորիզոնին մոտենալիս այդ նյութը արագանում է, մեծանում է շփումը և ձևավորվում է ակրեցիոն սկավառակ: Արդյունքում սև անցքում հայտնվում են ոչ բոլոր նյութերը, նյութերի մեծ մասը հետ է նետվում տիեզերք: Գալակտիկաների ակտիվ միջուկներում նյութը շիկանում է պտույտից, երբեմն արտանետելով էներգիայի ու մատերիայի վիթխարի ծավալներ, այդ թվում՝ ռադիոալիքներ, որ իրենց ճանապարհին ամեն ինչ ջարդում են: Սկզբում գիտնականները կասկածում էին, որ այդ պայթյունի աղբյուրը գալակտիկայի ակտիվ միջուկն է եղել, որովհետև ճեղքը չափազոնց մեծ էր: Դա նշանակում է, որ էներգիայի արտանետումը հրեշավոր ուժի է եղել: Բայց ցածր հաճախականության նոր տվյալները, որ ստացվել են Ավստրալիայի աստղադիտարանի «Մերչիսոն» և Հնդկաստանի ռադիոտեսադիտակներով, հաստատում են այդ տեսությունը: «Այդ օբյեկտը նախկինում նկատել էին «Չանդրա» տիեզերական հետազոտական ռենտգենային աստղադիտարանի հետազոտողները: Նրանք տեսել են այդ փուչիկը շիկացած ռենտգենային պլազմայի մեջ համաստեղության կենտրոնում և ենթադրել են, որ չի կարող լինել էներգիայի արտանետումներից մեկը, որովհետև դա կլիներ անպատկերացնելի վիթխարի արտանետում: Եվ նրանք պարզապես մերժել են այդ հնարավորությունը,- բացատրում է պրոֆեսոր Ջոնսթոն-Հոլիտը:- Բայց մենք վերադարձանք այդ ուսումնասիրություններին և ցածր հաճախականությամբ ռադիոդիտակներով գտանք, որ այդ ճեղքը լցված է պլազմայի ալիքներով»: Օձակրի համաստեղությունում նման ճեղքի համար պահանջված էներգիան նկատելիորեն գերազանցում է նախորդ ռեկորդը, որ MS 0735+74 համաստեղությանն է: «Ինչ-որ իմաստով այդ պայթյունը կարելի է համեմատել 1980-ին Սենտ Հելենս հրաբուխի ժայթքումի հետ, որ ջնջեց լեռան գագաթը»՝ ասում է ԱՄՆ ռազմածովային հետազոտական լաբորատորիայի աշխատակից Սիմոնա Ջիաչենտուչին: «Որ դուք պատկերացնեք մասշտաբները, ճեղքի լայնությունը կես միլիոն լուսային տարի է»՝ հավելում է Ջոնսթոն- Հոլիտը:
BBC


Հ.Գ. Դուք պատկերացրի՞ք: Ես՝ չէ: Բայց սքանչելի են այդ սև անցքերը, որտեղ ամեն ինչ անհետանում է, ու տիեզերքը, որ սահմաններ չունի: Իսկ մենք ապրում ենք մեր պստլիկ մոլորակում ու չենք ուզում պատասխանատու լինել նույնիսկ նրանց համար, ում ընտելացել ու ընտելացրել ենք:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 6472

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ