Տեր, այս անգամ լուռ ու հոժար եմ վերադառնում վրանիդ տակ,
Ընդունի՛ր որդուդ,
Անապատում կրկին ինձ գտար, վերքերի ու արյան մեջ,
ՈՒ ասացիր` ապրի՛ր։
Ոսկորներիս մեջ անհուն երախտիք է` ինձ տուն տանելու համար,
Թող սարերը միանան մեր երթին, թող երկնի ումպը հպվի մեր այտերին.
...Ինչպես կասես, Տեր իմ, ինչպես կասես:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ