Թող Մխիթարիչ
Հոգիդ սիրառատ,
Գտնի ինձ մահճում` մեղքից չորացած,
Տուր ինձ մահվանից մեծ ազատագրում,
Տուր ինձ բարբառել.
-Շնորհառատ Տեր, Քեզ մեծ գոհություն`
Բոլոր ինձ տված ցավերի համար,
Դառնության համար,
Որ կքում բերին, նաև խոնարհում:
Ծածկի՜ր ինձ Քեզնով,
Ապավեն եղիր,
Քեզ եմ հուսացած, լոկ Քեզ եմ փնտրում, Տե՛ր իմ սիրասուն:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ