Հնագետները նոր դամբարան են հայտնաբերել Եգիպտոսի հարավային Ասուան քաղաքի արևմտյան մասում: Այդ մասին տեղեկանում ենք Daily Mail պարբերականից:
«Մումիաներից բացի նաև տարատեսակ կճուճներ, փայտե դագաղների մնացորդներ, պատգարակներ ու թռչունների արձանիկներ ենք հայտնաբերել:
Հայտնաբերված 30 մումիաներից երկուսը միմյանց կպած էին: Ըստ երևույթին` մայր ու որդի են եղել»,- պարբերականի փոխանցմամբ` ասել է հնագիտական առաքելության ղեկավար Պատրիցիա Պիաչենտինին:
Ըստ նրա` դամբարանաում հայտնաբերված Բա թռչնի արձանիկը եգիպտական դիցաբանության մեջ խորհրդանշում է հանգուցյալի հոգին:
«Հայտնաբերված դամբարանը վերագրվում է Ալեքսանդր Մակեդոնացու ժամանակաշրջանին»,- նշել է Պիաչենտինին: