Եվրամիությունն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները ՈՒկրաինայի հետ պատերազմում Ռուսաստանին Թեհրանի աջակցության պատճառով՝ երկուշաբթի հայտարարել է Եվրահանձնաժողովը։ Նոր պատժամիջոցներն ուղղված են նավերի և նավահանգիստների դեմ, որոնք օգտագործվում են իրանական արտադրության անօդաչու թռչող սարքերի, հրթիռների, հարակից տեխնոլոգիաների և բաղադրիչների տեղափոխման համար՝ ասված է զեկույցում:               
 

Եգիպտացիների հանդիպումներն այլմոլորակայինների հետ

Եգիպտացիների հանդիպումներն այլմոլորակայինների հետ
26.02.2019 | 09:56

Մենք հաճախ ենք լսում երկնքում տարօրինակ երևույթների մասին, որ մարդիկ ամբողջ աշխարհում տեսնում են: Ոչ ինքնաթիռների, ոչ թռչունների նման օբյեկտներին անվանում են «թռչող ափսեներ»: Ի՞նչ ափսեներ են ու որտեղի՞ց են հայտնվել: «Թռչող ափսեները» իբր տրանսպորտային միջոցներ են, որ Երկիր են բերել այլմոլորոկայինների: Նրանք կարողանում են օդում մանևրել ու տեղաշարժվում են վիթխարի արագություններով, որոնց ընդունակ չեն մարդու ստեղծած ինքնաթիռները: Գիտնականները չեն ընդունում թռչող օբյեկտների ու տիեզերական արարածների գոյությունը` համոզիչ ապացույցների բացակայության պատճառով: Գիտնականները հղում են անում Երկրի և այլ մոլորակների միջև վիթխարի տարածությանը, որի պատճառով արևային մեկ համակարգից մյուսը ճանապարհորդությունը չափազանց երկար ժամանակ է պահանջում` հարյուրավոր տարիներ նույնիսկ լույսի արագությամբ շարժվելիս: Մյուս կողմից` արաբական աշխարհը բազմիցս ականատես է եղել «թռչող ափսեների» ու մարդկանց առևանգումների այլմոլորակայինների կողմից: Այսօր դժվար է հավատալ այդօրինակ երևույթների ինչ-որ նորությունների, լուսանկարների կամ տեսանկարահանումների, որովհետև ամեն մեկն էլ կարող է ֆոտոշոփով ու համակարգիչով ստեղծել, իսկ հետո ֆեյքերը տարածել ինտերնետում` շփոթեցնելով այլմոլորակայիններով հետաքրքրվողներին: Մենք կպատմենք իրադարձությունների մասին, որ եղել են մինչև ֆոտոշոփի դարաշրջանը:


1990-ականներին Վերին Եգիպտոսի գոյւղերից մեկում Աբդուլ Քարիմ անունով մի երիտասարդ պնդում էր, որ կարողանում է ապակի ուտել` այլմոլորակայինների կողմից առևանգումից հետո: Նրանց հանդիպել է Ասյուտ քաղաքում սարը բարձրանալիս, երբ մարզվում էր: Սարը բարձրանալիս նա տեսել է վիթխարի գնդանման օբյեկտ, գետնից 4 մետրի վրա, որից ոսկե ճառագայթներ էին տարածվում: Օբյեկտը շատ բարձր ձայներ էր սփռում, մի քանի րոպեում տարօրինակ օբյեկտի ճառագայթները նրան անշարժացրել են, կտրել գետնից ու ներս քաշել: Աբդուլ Քարիմը ներսում տեսել է երեք տարօրինակ արարածների ոսկեգույն հագուստով: Նրանց հասակը հասնում էր 2,5 մետր, մաշկը կանաչ էր ու կնճռապատ, բացարձակապես անմազ: Նրանցից յուրաքանչյուրը երեք աչք ուներ: «Ինձ դրեցին մահճակալին, որի հետևում երկու փոքր էկրաններ էին տարբեր գույների ու ձևերի կոճակներով: Ես ամեն ինչ տեսնում էի, բայց չէի կարողանում շարժվել: Նրանցից մեկը լուռ նայեց ընկերոջը ու նրան ինչ-որ կոճակներով սարք տվեց: Նա զննեց իմ մարմինը ու էկրանին հայտնվեցին իմ ոսկորների պատկերները: Ես զգացի, որ մահճակալը շարժվում է լույսով լի սենյակի կողմը, հետո կորցրի գիտակցությունս» պատմել է Աբդուլ Քարիմը: Նա գիտակցության է եկել քարանձավի առաջ մերկ պառկած, կողքին` հագուստները: Քարիմը վերադարձել է տուն ու ոչ մեկին չի պատմել` ինչ է իր հետ կատարվել: Բայց հետո որոշել է իր արկածների մասին տեղեկացնել: Նա հաղորդել է փոփոխությունների մասին, որ իր հետ կատարվել են. «Երբ ես կանգնում եմ հեռուստացույցի ու ռադիոյի մոտ, սարքերը խափանվում են: Բացի այդ` ես կարող եմ ապակի ուտել»: Տիեզերական տարածքի ուսումնասիրման իսպանական ինստիտուտի տնօրեն Ռամոն Նաֆիուն հավատում է կատարվածին. «Դա նման է երկու միջադեպերի, որ եղել են Գերմանիայում ու Ռուսաստանում»: Իսպանացի գիտնականը մեկնել է Եգիպտոս` Աբդուլ Քարիմից մանրամասներն իմանալու: Ռամոն Նաֆիուն նշել է. «Ոսկե ճառագայթը, որի մասին պատմում է Աբդուլ Քարիմը, մեծ խտություն ու ամրություն ունի և կարող է մարդու քաշից ծանր օբյեկտներ բարձրացնել»: Աբդուլ Քարիմը պատմել է, որ այլմոլորոկայիններն իրեն էքսկուրսիայի են տարնել թռչող ափսեում: Այդ փորձին ենթարկվում են բոլոր առևանգվածները` աշխարհի ցանկացած կետից: Իսպանացի գիտնականները գտնում են. «Տիեզերական օբյեկտների բժշկական ուսումնասիրությունները առևանգվածների վրա սովորաբար կենտրոնացած են գենիտալիաներին` առանց մարդուն վնասելու` բացառությամբ մի քանի դեպքերի»: Վերջին ժամանակներս Եգիպտոսի երկնքում մեծ թվով «թռչող ափսեներ» են հայտնվում և նրանց մասին տարբեր քաղաքներից են տեղեկացնում` Գիզայից, Տանտայից, Ալ Ախրամատից, Խուրգադայից: Եգիպտոսի ու Եվրոպայի ԶԼՄ-ները լուրջ են վերաբերվում այդ տեղեկություններին: Խուրգադայի երկնքում չճանաչված թռչող օբյեկտների տեղեկությունից հետո Եգիպտոսի շրջակա միջավայրի նախարար Յասմին Ֆուադը դիմեց պատկան մարմիններին` խնդրելով տեղեկությունը ճշտել: Նրանք խոստացան, բայց դեռ որևէ պաշտոնական տեղեկություն չի հրապարակվել: Եգիպտոսը ենթարկվում է տիեզերական ներխուժմա՞ն, թե՞ հաստատվում է բուրգերի կառուցումը այլմոլորակայինների կողմից` անհայտ նպատակով: Իսկ գուցե հազարամյակներ անց այլմոլորակայինները վերադառնու՞մ են` տեսնելու իրենց աշխատանքի արդյունքները:
Սելիմ Նասեր, Raseef 22, Լիբանան


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ.Գ. Բոլոր նրանք, որ տեսել են եգիպտական բուրգերը, դժվարությամբ են հավատում, որ մ.թ.ա. 6000 տարի առաջ ու հետո եգիպտացիները կարողացել են առանց տեխնիկական հզորագույն միջոցների տեղաշարժել մարդու կշռից բազմապատիկ ծանր բեկորները ու շարել միմյանց վրա այնպես, որ դիմացել են դարեր: Այո, այնտեղ հուղարկավորել են փարավոններին ու բուրգերը դամբարաններ են, բայց ոչ ոք վստահ չի կարող ասել, որ բուրգերը միայն ու միայն դամբարաններ են: Ու եթե դամբարաններ են` ինչու՞ են երկրի վրա ճշտորեն կրկնել Սիրուսի համաստեղության աստղերի դիրքը: Եվ` ընդհանրապես` ինչու՞ էին եգիպտացիները վստահ, որ իրենց փարավոններին ուղարկում են հավերժական կյանքի` մեռնելուց հետո:



Դիտվել է՝ 3630

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ