Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր և պատվավոր նախագահ, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին ընդդիմությանը մեղադրել է ԵՄ-ին Վրաստանի անդամակցության գործընթացը սաբոտաժի ենթարկելու մեջ՝ գրում է NewsGeorgia-ն։ «նրանք զգալի վնաս են հասցրել Վրաստանին, այդ թվում՝ եվրաինտեգրման տեսանկյունից: Մինչև 2030 թվականը, ամենայն հավանականությամբ, Վրաստանը կդառնա եկամուտների բարձր կարգավիճակ ունեցող երկիր և հպարտությամբ կհամալրի Եվրամիության հարուստ երկրների շարքը»,- հայտարարել է Իվանիշվիլին:                
 

Աղոթարան

Աղոթարան
22.12.2017 | 00:38

Վա՜յ ինձ, որ մարդոց մոլուցքին մէջ ինկայ, անոնց հետ արշաւեցի, եւ ատելութիւնը, ագահութիւնը, նախանձը մտրակեցին զիս դեւերու պէս:
Վա՜յ ինձ, որ դագաղակիրն եղայ գեղեցիկ բաներուն եւ պատերազմի դաշտը քշուեցայ՝ սպաննելու կատաղութիւնով ու դիւային քրքիջով:


Վա՜յ ինձ, որ երազներս խանգարուեցան երկաթի աղմուկներով, շոգեկառքերու երկաթեղէն արշաւանքներով եւ սաւառնակներու մոլեգին կռիւներով: Խանգարուեցան իմ երազները սպանդանոցներու մէջ մորթուող անհամար արջառներու բառաչներով:
Ես խաղաղութիւն չունեցայ՝ մտածելու կապոյտին, աստղերու մասին եւ այդ խաղաղութեան մէջ լսելու Քու ոտնաձայնը, Տէ՜ր:


ՀԱՄԱՍՏԵՂ

Դիտվել է՝ 1665

Մեկնաբանություններ