ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կչեղարկի Ջո Բայդենի վարչակազմի կարգադրությունները՝ պաշտոնն ստանձնելուց հետո առաջին շաբաթվա ընթացքում՝ հայտնել է Թրամփի շտաբի մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը։ Նրա խոսքով՝ Բայդենի ստորագրած 94 հրամանագրեր հանգեցրել են տնտեսական ճգնաժամի։ «Դրա համար էլ Թրամփին վերընտրել են նախագահի պաշտոնում, որպեսզի կանգնեցնի հետընթացը»,- հավելել է նա։               
 

«Տավարը» Երևանում «դաս» է տալիս

«Տավարը» Երևանում «դաս» է տալիս
08.09.2017 | 00:20

Ամենաթողության խրախճանքը ներառել է նաև տաքսի ծառայությունների ոլորտը: Այստեղ կիրթ և իր մասնագիտության մեջ հմուտ վարորդ գտնելը նույնն է, ինչ իսկական ընդդիմադիր գործիչ գտնելը ներկա քաղաքական դաշտում:


«Սիգնալ չտա՛ս, տավար» կոչը իր տաքսի ծառայությունն իրականացնող 35 DG 431 պետհամարանիշի մեքենայի հետնապակուն է քարագրել վարորդը, որի ինքնությունը, հուսանք, շուտով կպարզի ՀՀ ճանապարհային ոստիկանությունը: Կպարզի և անհրաժեշտ միջոցներ ձեռք կառնի: Սակայն զարմանալին այն է, որ ողջ քաղաքը այս անհեթեթ կոչը տեսնում է, բայց ճանապարհային ոստիկանությունն այն անտեսում է: Այնինչ բավական է, որ որևէ մեքենայի որևէ վարորդ կամ ուղևոր չամրացնեն ամրագոտիները, իսկույն կհայտնվեն ճանապարհային ոստիկանության ուշադրության կենտրոնում ¥ինչը ժամանակին տեղի ունեցավ «Իրատեսի» խմբագրության վարորդի՝ Միշա Լևոնյանի հետ¤: Առհասարակ, մեր ճանապարհային ոստիկանները բավականին մեծ լիազորություններով են օժտված, երթևեկում են արտասահմանյան մակնիշի ծառայողական մեքենաներով և գերզգոն են ցանկացած մեծ կամ փոքր խախտում արձանագրելիս: Բայց այս դեպքում նրանք գերադասել են մատների արանքով նայել ակնհայտ հակահանրային արարքին:


Ըստ իս՝ անհրաժեշտ է նախ՝ վերացնել գրությունը, և երկրորդ՝ հոգեբույժի մոտ տանել և՛ վարորդին, և՛ տաքսի ծառայության ղեկավարին: Հակառակ պարագայում չի բացառվում, որ սույն վարորդը օրերից մի օր հայտնվի որևէ իսկապես «տավարի» սմբակների տակ:
Հասկանալի է, որ մեր փողոցներում անհարկի ազդանշաններ են հնչում, ինչը կախված է ոմն վարորդի մասնագիտական հմտության պակասից և լկտիության ավելցուկից: Վերոնշյալ սուբյեկտը «տավար» է համարում, ըստ էության, իր շարժակազմի հետևից ընթացող յուրաքանչյուրին, որը կհամարձակվի ազդանշանով խախտել իր անդորրը:


Ասել է՝ հիշյալ ոլորտը նաև բարեկրթման խնդիր ունի: Բարեկրթման, որը շատերի համար անհաս բարձունք է և պետք է հասանելի դառնա սանձահարող որոշումների միջոցով: Գաղտնիք չէ, որ տաքսի ծառայություն իրականացնողների մի ստվար մասը արհեստավարժ չէ և ղեկը տնօրինում է սոցիալական խնդիրներ լուծելու հասկանալի նպատակով: Այնուամենայնիվ, անհասկանալի է նման փողոցային վերաբերմունքը:


Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 4004

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ