Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Վատիկանում` Սուրբ Պետրոսի հրապարակում, տոնական քարոզում, կոչ է արել ազատագրել Սուրբ Ծննդյան տոնը «եսակենտրոնության և նյութապաշտության ճիրաններից»:
«Ծննդյան տոները հայտնվել են աշխարհիկ կյանքի դրսևորումների պատանդի կարգավիճակում` ստվերելով Աստծուն: Անհրաժեշտ է ազատագրել Սուրբ Ծննդյան տոնը», - հայտարարել է Կաթոլիկ եկեղեցու հովվապետը: