Աղոթք երկնային զորքին
Անեղ, անմահ Արարչի անմարմի՛ն սպասավորներ, վերին զորքերի դասապետություննե՛ր։ Աթոռնե՛ր, քերովբենե՛ր և սերովբենե՛ր, տերություննե՛ր, զորություննե՛ր և իշխանություննե՛ր, պետություննե՛ր, հրեշտակապետե՛ր և հրեշտակնե՛ր, Միքայե՛լ և Գաբրիե՛լ, վերին զորքերի դասերի պետե՛ր, որ անլռելի ձայնով փառաբանություն եք մատուցում Ամենասուրբ Երրորդությանը և, երեքսրբյան ձայնով երգելով, ասում. «Ողորմի՛ր, Դո՛ւ ստեղծեցիր, կորստյան մի՛ մատնիր, Քո ձեռքի գործը մի՛ անտեսիր». օգնական և պահապա՛ն եղեք Աստծո ծառայիս. ամեն։