ԱՄՆ-ի հայտարարություններն այն մասին, թե Հայաստանը ցանկանում է երես թեքել Ռուսաստանից, մերկապարանոց են, ՌԴ-ի և Հայաստանի՝ դարերի ընթացքում ձևավորված կապերը կդիմանան բոլոր փորձություններին, որոնց անընդհատ ենթարկում է Արևմուտքը՝ «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Պատմության ընթացքում մենք քանիցս օգնություն ենք տրամադրել եղբայրական հայ ժողովրդին, մտադիր ենք դա անել նաև այսուհետ»,- հավելել է նա։               
 

Աղոթարան

Աղոթարան
02.12.2014 | 00:00

Մեղա՜ լեզվիս չարախոսությամբ, ստախոսությամբ, սուտ երդմամբ, երդմնազանցությամբ, հակառակությամբ, վիճաբանությամբ, բանսարկությամբ, շողոքորթությամբ, քսու դատարկաբանությամբ և ծաղրով, զրախոսությամբ, հերձախոսությամբ և անիծաբանությամբ, տրտնջելով, դժգոհելով, բամբասելով և հայհոյելով. մեղա՜ Աստծո։

Դիտվել է՝ 1078

Մեկնաբանություններ