Ամենախնա՛մ Տեր, իմ աչքերին պահապա՛ն դիր Քո սուրբ երկյուղը` այլևս անպատկառ չնայելու, և ականջներիս` չախորժելու լսել չար խոսքեր, և բերանիս` սուտ չխոսելու, և սրտիս` չարը չխորհելու, և ձեռքերիս` անիրավություն չգործելու, և ոտքերիս` անօրինության ճանապարհով չգնալու, այլ ուղղի՛ր սրանց շարժումը` միշտ լինելու ըստ Քո պատվիրանների, և ողորմի՛ր Քո արարածներին և ինձ` բազմամեղիս։
Ներսես ՇՆՈՐՀԱԼԻ