ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կչեղարկի Ջո Բայդենի վարչակազմի կարգադրությունները՝ պաշտոնն ստանձնելուց հետո առաջին շաբաթվա ընթացքում՝ հայտնել է Թրամփի շտաբի մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը։ Նրա խոսքով՝ Բայդենի ստորագրած 94 հրամանագրեր հանգեցրել են տնտեսական ճգնաժամի։ «Դրա համար էլ Թրամփին վերընտրել են նախագահի պաշտոնում, որպեսզի կանգնեցնի հետընթացը»,- հավելել է նա։               
 

Երկիրը լքող սիրիացիների թիվը հասել է 6,5 միլիոնի

Երկիրը լքող սիրիացիների թիվը հասել է 6,5 միլիոնի
05.11.2013 | 19:09

Սիրիայում շարունակվող պատերազմի պատճառով ավելանում է երկիրը լքող սիրիացիների թիվը: Արաբական լրատվամիջոցները հայտնում են, որ իրենց բնակավայրերից հեռացած սիրիացիների թիվը կազմել է 6,5 միլիոն: Նրանք բնակություն են հաստատել հարևան երկրներում` Լիբանանում, Թուրքիայում, Իրաքում:

Փախստականների հարցերով զբաղվող ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Ամոսը հայտատարել է, որ ներկա դրությամբ 9,3 միլիոն սիրիացիներ օգնության կարիք ունեն: Նա ՄԱԿ-ի անվտանգության խորհրդից պահանջել է քայլեր ձեռնարկել և օգնություն ցուցաբերել կարիքավորներին:

ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը տեղեկացրել է, որ փախստականների թիվը ավելացել է` հասնելով 6,5 միլիոնի, սեպտեմբերին այդ թիվը 4,25 միլիոն էր:

Նշենք` ոչ պաշտոնական տվյալներով, Սիրիայում 2011 թվ-ից մինչ օրս հակամարտության պատճառով զոհվել է շուրջ 120 հազար սիրիացի:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 1840

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ