Այս պահին թեժ իրավիճակ է Բաղրամյան-Մոսկովյան խաչմերուկում:
Րաֆֆի Հովհաննիսյանի առաջնորդությամբ ցուցարարները հասել են Բաղրամյան փողոցի սկիզբ, որտեղ նրանց դիմավորել են մեծ թվով ոստիկաններ՝ զինված վահաններով և ռետինե մահակներով:
Փոխոստիկանապետ Նազարյանը բարձրախոսով զգուշացրեց, որ երթն արտոնված չէ, պետք է դադարեցվի, հակառակ դեպքում ոստիկանությունը իրավունք ունի այն ցրել հատուկ միջոցների կիրառմամբ: