ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կչեղարկի Ջո Բայդենի վարչակազմի կարգադրությունները՝ պաշտոնն ստանձնելուց հետո առաջին շաբաթվա ընթացքում՝ հայտնել է Թրամփի շտաբի մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը։ Նրա խոսքով՝ Բայդենի ստորագրած 94 հրամանագրեր հանգեցրել են տնտեսական ճգնաժամի։ «Դրա համար էլ Թրամփին վերընտրել են նախագահի պաշտոնում, որպեսզի կանգնեցնի հետընթացը»,- հավելել է նա։               
 

«Քծնանքի դեղ»

«Քծնանքի դեղ»
23.03.2013 | 16:48

Այսօր հրավիրած մամուլի ասուլիսում «Անդին» ամսագրի գլխավոր խմբագիր Մերուժան ՏԵՐ-ԳՈՒԼԱՆՅԱՆԸ, խոսելով Սերժ Սարգսյանի`լրագրողների հետ ունեցած հարցազրույցի մասին, ահա այսպիսի գնահատական տվեց.
«Շատ կարևոր է, որ նախագահը խոսում էր բանավոր, որևէ փաստաթուղթ չէր դրած, և խոսում էր նա մի քիչ էմոցիոնալ, ինչը կարևոր է, մարդկային: Մենք ընտրել ենք նախագահ, որը ոչ միայն իր երկիրը լավ գիտի, այդ երկրի մարդկանց է ճանաչում, այլ նաև շատ սիրում է: Այսքանից հետո անընդհատ ասել, թե հաղթել է ժողովուրդը, մի տեսակ ինձ տարօրինակ է թվում, ի՞նչ է նշանակում` ժողովուրդը հաղթել է: Այն ժողովուրդը, որ ընտրել է Սերժ Սարգսյանին, ինչ է, ժողովուրդ չէ՞»,-ասաց նա:
Ըստ մյուս բանախոսի`ՀՀ արվեստի ժողովրդական գործիչ, կոմպոզիտոր Մարտին ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆԻ` նախագահի ասուլիսը տվեց բոլորին անհանգստացնող հարցերի պատասխանները. «Գուցե շատերի համար ոչ այնքան հաճելի էին այդ պարզաբանումները լսելը, բայց բացահայտվեց այն, ինչի մասին խոսակցություններ էին գնում. խոսքը Րաֆֆի Հովհաննիսյանի ու Սերժ Սարգսյանի հանդիպման մասին է: Այս հարցը կարելի է համարել փակված, քանի որ ամեն ինչ ասված է ու ասված է անկեղծ»,-ասաց նա:
«Ինչ իմաստ ունի պառակտող խոսքեր ասել, այդ խոսքերով հանում ենք ժողովրդի մի մասին մյուսի դեմ: Րաֆֆին երիտասարդ է, թող գնա տուն, զբաղվի մի գործով, թող էլի շարունակի մնալ քաղաքականության մեջ: Ճիշտ կլինի, որ հացադուլը դադարեցնի ու գնա տուն, պետք չէ հոգս դառնալ ժողովրդի համար: Վերջին հաշվով, ինքը մեր տղան է»,-շարունակեց Մերուժան Տեր-Գուլանյանը:
Լրագրողներից մեկի հարցին, թե արդյոք Տեր-Գուլանյանը ծանո՞թ է ջավախքցի գրող Նազարեթ Կիրակոսյանի «Քծնանքի դեղ» բանաստեղծությունների ժողովածուին, և արդյոք դա լավագույնս չի՞ բնորոշում մերօրյա մտավորականներին, վերջինս պատասխանեց, որ շատ լավ է հասկանում հնչեցված հարցի ենթատեքստը, սակայն դա չի նշանակում, թե ինքը եկել ու քծնում է իշխանություններին, որովհետև ինքն ուղղակի կատարել է իր ընտրությունն ու սիրաշահելու խնդիր չունի:


Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 2714

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ