Վիրահատության օրը Պարույր Հայրիկյանին այցելած ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ասել է լրագրողներին. «Այս զազրելի հանցագործությունը ուղղված է ոչ միայն Պարույր Հայրիկյան նախագահի թեկնածուի, ոչ միայն Պարույր Հայրիկյան պետական գործչի, այլ նաեւ մեր պետականության դեմ: Ակնհայտ է, որ նրանք, ովքեր կանգնած են հանցագործության հետեւում, նպատակ են ունեցել ազդել ընտրությունների բնականոն ընթացքի վրա»: