Հյուսիսային Կորեայի իշխանությունները մահապատժի են ենթարկել տասնյակ բարձրաստիճան պաշտոնյաների հուլիսի վերջին տեղի ունեցած հեղեղումների պատճառով, որոնք խլել են հազարավոր կյանքեր: Ավելի վաղ երկրի առաջնորդ Կիմ Չեն Ընը հայտարարել էր, որ խստորեն կպատժի նրանց, ովքեր «չեն կատարել իրենց պարտքը և այսքան զոհերի պատճառ են դարձել»։                
 

Անհրաժեշտ է վերանայել որոշումը

Անհրաժեշտ է վերանայել որոշումը
13.09.2012 | 21:01

Կենսաթոշակային բարեփոխումների որոշ դրույթներ հակասում են «Անհատական ծառայության համարանիշերի մասին» օրենքին և Սահմանադրական դատարանի որոշմանը։ Սեպտեմբերի 13-ի կառավարության նիստից հետո աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը լրագրողներին պարզաբանեց «Միասնական եկամտահարկի» մասին օրենքում կատարված փոփոխությունը, ըստ որի, գործարարները, ովքեր ունեն վարձու աշխատողներ, 2013-ից եկամտահարկի հաշվետվությունը պետք է պարտադիր ներկայացնեն էլեկտրոնային ստորագրությամբ։ Նախարարը տեղեկացրեց, որ էլեկտրոնային ստորագրություն կարող են ստանալ միայն այն անձինք, ովքեր ունեն նույնականացման քարտ։ Քանի որ անհատական ծառայության համարանիշը (նույնն է, թե սոցիալական քարտը) զետեղված է նույնականացման քարտի մեջ, և քանի որ օրենքը թույլ է տալիս ցանկացած անձի հրաժարվել անհատական ծառայության համարանիշից, ապա նախարարին հարցրինք` ինչպե՞ս պետք է գործարարը էլեկտրոնային ստորագրություն ստանա, եթե ունի հանրային ծառայության համարանիշ չունենալու մասին տեղեկանք։ Այսինքն, հանրային ծառայության համարանիշ չի ուզում ստանալ։ «Ինչպես սոցիալական քարտ չստանալու, այնպես էլ հանրային ծառայության համարանիշի դեպքում արդեն ոստիկանության կողմից տրվում է տեղեկանք տվյալ համարանիշ չունենալու մասին։ Այս առումով մարդու իրավունքը պաշտպանված է` հիմք ընդունելով Սահմանադրական դատարանի որոշումը»,- ասաց Արտեմ Ասատրյանը։ Իսկապես, նշված մասով մարդու իրավունքը ոտնահարված չէ, սակայն այս նոր քայլով, երբ էլեկտրոնային ստորագրություն ստանալու համար պարտադիր պահանջվում է նույնականացման քարտ, որի մեջ զետեղված է հանրային ծառայության համարանիշը, վտանգվում է իրավունքը։ Հուսով ենք, որ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն այս խնդիրը լայնորեն կուսումնասիրի և դրական լուծում կտա` ի նպաստ մարդու խղճի, գործունեության ազատության, ինչի վրա էլ հենց հիմնված է Սահմանադրական դատարանի որոշումը։


Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 8700

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ