27.05.2014|
11:49
Ինձ համար, ինչպես ցանկացած նորմալ հայ մարդու, մեղմ ասած, վիրավորական էր Հայոց ցեղասպանության տարելիցից օրեր առաջ` ապրիլի 17-ին, «Հ1» հեռուստաընկերության եթերում դիտել «Ինչու է աղմկում գետը» ֆիլմի մի տարբերակ, որում Արմեն Մանուկյանը (Ֆրունզե Դովլաթյանի մարմնավորած կերպարը) ֆիլմի վերջնամասում իր սիրած աղջկա` Սեդայի անունը գյուղական տան պատին ածուխով գրում է ոչ թե մեսրոպյան տառերով, ինչպես տեսել եմ իմ մանկությունից սկսած, այլ խզբզած ռուսերեն տառերով: