Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հակաիսրայելական հայտարարություններ է արել և նույնիսկ սպառնացել ներխուժել Իսրայելի տարածք՝ գրում է The Jerusalem Post-ը։ «Ինչպես մենք մտանք Ղարաբաղ և Լիբիա, նույնը կանենք Իսրայելի հետ»,- հայտարարել է Էրդողանը կուսակցական հանդիպման ժամանակ:               
 

Ավիավթար` Ինդոնեզիայում

Ավիավթար` Ինդոնեզիայում
21.06.2012 | 16:14

Ինդոնեզիայի ռազմաօդային ուժերին պատկանող ինքնաթիռն այսօր վթարի է ենթարկվել` ընկնելով մայրաքաղաք Ջակարտայի բնակելի թաղամասերից մեկի վրա: Նախնական տվյալներով` ինքնաթիռում յոթ մարդ Է եղել: Ըստ ամենայնի, բոլորն էլ զոհվել են: Ականատեսների վկայությամբ` ինքնաթիռն ընկնելիս հարվածել Է 6-8 շենքի: Առայժմ հայտնի չէ, թե բնակելի թաղամասում քանի մարդ է տուժել ավիավթարից:
Աղետի վայրում աշխատում են հրշեջներն ու բժիշկները:

Դիտվել է՝ 2704

Մեկնաբանություններ