Իրանի արտահերթ նախագահական ընտրությունների նախնական արդյունքներն ամփոփվել են, դրանց համաձայն՝ առողջապահության նախկին նախարար Մասուդ Փեզեշքիանը ոչ մեծ տարբերությամբ առաջ է անցել միջուկային ծրագրի վերաբերյալ նախկին առաջատար բանակցող Սաիդ Ջալիլից։ Փեզեշքիանը ստացել է 8 302 577 ձայն, Ջալիլին՝ 7 189 756։ Նախնական արդյունքներով՝ ընտրությունները կարող են անցնել երկրորդ փուլ, որը կանցկացվի մեկ շաբաթ հետո։               
 

Աղոթարան

Աղոթարան
15.06.2012 | 01:15

Խաչելության և Թաղման
այս սուրբ օրն ինձ հետ եղիր,
Բռնիր դողդողացող ձեռներս և
ուժ տուր հիվանդիս.
Օգնիր, անցնելով գերեզմանիդ միջով`
Հարությանդ լույսին բարեխառնված լինել.
Օգնիր լսել սիրասուն կանչդ,
Օգնիր հիվանդ ճակատս հպել լուսեղ մտքիդ:
Եղիր ինձ հետ անվերջ,
ՈՒ կամեցիր` լինեմ:

Դիտվել է՝ 2232

Մեկնաբանություններ