24.10.2013|
18:12
Քաղբանտարկյալ Տիգրան Առաքելյանը թեև համաներմամբ ազատ արձակվեց, սակայն ակնհայտ է, որ նա հանցանք չէր գործել, և ինքն էլ դժվարությամբ համաձայնեց համաներման տարբերակին: Այդ մասին նա հայտարարեց նաև իր մի քանի հարցազրույցներում: Տիգրանն անազատության մեջ անցկացրած իր երկուսուկես տարին կորած չի համարում, քանի որ, ինչպես շատ քաղբանտարկյալներ, այդ ընթացքում հասցրել է ծանոթանալ բանտային կյանքին ու այնտեղի բարքերին: Սակայն մինչ բանտային կյանքում իրեն հանդիպած երևույթների մասին բարձրաձայնելը և դրանց դեմ պայքարելը, Տիգրան Առաքելյանը պետք է պայքարի այն ապօրինի վճիռների դեմ, որոնց պատճառով նա հայտնվեց անազատության մեջ: