13.06.2017|
00:02
Մեղավոր ծառաս եկել ընկել եմ Քո առաջ և թախանձելով ողորմություն եմ խնդրում Քեզնից, մի՛ հիշիր իմ բազում մեղքերը, իմ անօրենությունները երեսովս մի՛ տուր, որ թե՛ կամովի, թե՛ ակամա մեղանչեցի, թե՛ անգիտության, թե՛ ծուլության և թե՛ մոռացության պատճառով (մեղք) գործեցի, քանզի Դո՛ւ, Տե՛ր, սովոր ես գթալ ու ողորմել, ներել բազում մեղքերը և քավել անօրենությունների ամբողջ բազմությունը, որ սրբեցիր պոռնիկին, ազատեցիր ավազակին, արդարացրիր մաքսավորին և թեթևացրիր մեղքերով ծանրաբեռնվածներին: