Պարգեւի՛չ ողորմութեան, պարգեւեա՛ ինձ ուղղափառ հաւատով եւ բարի գործով եւ սուրբ մարմնոյ եւ արեան Քո հաղորդութեամբ գալ առ Քեզ. եւ ողորմեա՛ Քո արարածոց եւ ինձ՝ բազմամեղիս:
Հրեշտակի խաղաղութեան յա՛նձն արա զանձինս մեր, Տէ՛ր զօրութեանց, որ եկեալ պահեսցէ զմեզ անխռովս ի տուէ եւ ի գիշերի, յարթնութեան եւ ի հանգստեան մերում, զի Դու ես արարիչ լուսոյ եւ հաստիչ գիշերի:
Գոհանում եմ Քեզանից, Տե՛ր իմ և Աստվա՛ծ իմ, օրհնում ու փառավորում Քո սուրբ անունը, որ պահպանեցիր Քո անարժան ու մեղավոր ծառային այս ցերեկ և խաղաղությամբ հասցրիր երեկոյան ժամին:
Օգնի՛ր թեւաւոր քո աղօթքներով, ո՜վ խոստովանուած մայրդ ողջերի,
Որ երբ դուրս ելնեմ այս երկրի հովտից,
Առանց տանջալից չարչարանքների գնամ դէպի կեանք,
Դէպի պատրաստուած օթեւաններդ:
Հավիտենական Աստված, Դու իջար երկրի խորխորատը և Քո արարածների վրա շնորհներ սփռեցիր։ Քո սուրբ առաքյալներին ուղարկեցիր և նրանց Քո ժողովրդի բոլոր ախտերն ու հիվանդությունները բժշկելու հրաման տվեցիր։
Վրաստանից էլեկտրաէներգիա ներկրող երկրների շարքում Հայաստանը զբաղեցրել է երկրորդ տեղը։
2024 թ. 9 ամիսների ընթացքում Վրաստանից մատակարարումների ծավալը կազմել է 1 մլրդ կՎտ.ժ, ինչը 28,8%-ով պակաս է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ...