-
06.05.2024|
00:01
Անճա՛ռ Ահավո՛ր,
ինչո՞ւ կարծրացնես սիրտը եղկելուս՝
չերկնչել Քեզնից:
-
05.05.2024|
00:01
Մշակությունս փոքր է,
մի՛ թող, որպես անբերրի հողում
սերմանվող՝ իզո՛ւր ջանքերով
անպտուղ մնալ:
-
04.05.2024|
00:01
Թող չլինի՛ ինձ՝ երկնել,
սակայն ծնունդ չունենալ...
-
03.05.2024|
00:01
Թող չլինի՛ ինձ՝ առա՛ջ ընթանալ,
սակայն չհասնել, Քե՛զ ձայնել...
-
02.05.2024|
00:01
Թող չլինի՛ ինձ՝ կո՛ւրծք ծեծել,
սակայն, ողորմությունից
մնալ ձեռնունայն...
-
01.05.2024|
00:01
Նախապե՛ս լսիր, քանի դեռ աղոթք չեմ կարդացել Քեզ,
Միա՛յնդ ամենա, ինձ ահա այսպես առանց վճարի՝ մի՛ շտապեցնիր տանջանքի տույժեր:
-
30.04.2024|
00:01
Խաղաղութեամբ քով Քրիստոս փրկիչ մեր, որ ի վեր է քան զամենայն միտս եւ զբանս, ամրացո զմեզ, եւ աներկիւղ պահեա յամենայն չարէ:
-
29.04.2024|
00:01
Ապաշխարող Քո ժողովրդին
հավիտենական կյանքի նեղ դռնով՝ առաջնորդես,
պահելով չարից ու կործանող ամենայն գայթակղության փորձություններից...
-
28.04.2024|
00:01
Հա՛յր,
Աստծո Սիրո,
Կամքիդ և Օրենքիդ
ընդդիմացող հակառակախոսներին,
նեռերին...
-
27.04.2024|
00:01
Հա՛յր,
ի շահ մեր ազգի հոգևոր փրկության
և բոլոր տեսակի ախտերից...