Մերձավոր Արևելքում ստեղծված պայթյունավտանգ իրավիճակին անդրադառնալով՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է. «Իրան-Իսրայել ուղու վրա ամեն ինչ չափազանց լարված է։ Այս անվերջանալի հարվածների փոխանակումը պետք է դադարեցվի։ Անհրաժեշտ է գտնել իրավիճակի կարգավորման այնպիսի ուղիներ, որոնք երկու կողմերին էլ կբավարարեն: Հարցի պատասխանը միշտ փոխզիջումների որոնման մեջ է, որոնք հնարավոր են տվյալ իրավիճակում, որքան էլ դա դժվար լինի»:               
 
  • Աղոթարան

    Աղոթարան

    30.05.2013| 23:06
    Ո՜վ Աստված Ամենակալ, օրհնի՛ր ուտողներին, վարձատրի՛ր սպասավորներին ու երախտավորներին, և բոլորին օրհնի՛ր Քո ողորմությամբ, Քրիստոս Աստված մեր, որ մեզ կերակրեցիր և լիացրիր։ Քեզ կվայելի փառքը հավիտյանս։ Ամեն։
  • Աղոթարան

    Աղոթարան

    24.05.2013| 00:45
    Տեր Աստված, խնդրում եմ, այս տողերն ընթերցողին տուր երջանկություն, սեր:
  • Աղոթարան

    Աղոթարան

    21.05.2013| 00:02
    Ջրերի, ամպերի, հոսող արշալույսների միջով Ես Քեզ եմ հասնում:
  • Աղոթարան

    Աղոթարան

    17.05.2013| 01:04
    Ամենակարո՛ղ Տեր, մենք հավատում ենք քեզ, Հավատում ենք:
  • Աղոթարան

    Աղոթարան

    14.05.2013| 00:59
    Ցավը կրկին բողբոջ է տվել. ՈՒշ, շատ ուշ հասկացա, Որ խորքում եղող ցավի բջիջը Ծնվում է մեզ հետ ՈՒ մեռնում մեզ հետ:
  • Աղոթարան

    Աղոթարան

    07.05.2013| 00:16
    Մի՛ հապաղիր ողորմել ինձ, Տե՛ր։ Առանց Քո ազդման բարին երբե՛ք Չի գործում իմ մեջ:
  • Աղոթարան

    Աղոթարան

    03.05.2013| 00:02
  • Աղոթարան

    Աղոթարան

    30.04.2013| 01:48
    Միջնորդ փրկության, հույսի գրավական, տիեզերքի լույս, սիրո արեգակ, հույսի ապաստան, մեր զգայարաններին դրոշմ։ Աղաչում ենք, ով երկնավոր Հայր, մեր հոգին ու մարմինը հեռու պահիր բարկությունից, ցանկությունից, ատելությունից, հոգևոր ու մարմնավոր բոլոր փորձություններից ու գայթակղություններից այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից։ Ամեն։
  • Աղոթարան

    Աղոթարան

    26.04.2013| 00:36
    Իմ անձը Քո ձեռքերի մեջ է ամեն ժամանակ, և Քո սուրբ խաչին եմ ապավինում, երկնավոր Թագավոր. Քո սրբերի բազմությունը բարեխոս կդարձնեմ Քեզ մոտ։ Որովհետև ներողամիտ ես բոլորի նկատմամբ, մի՛ մերժիր Քեզ ապավինողին, այլ Քո պատվական և սուրբ խաչով պահիր խաղաղության մեջ։ Ամեն։
  • Աղոթարան

    Աղոթարան

    23.04.2013| 01:38
    Տեր Աստված մեր, երկրպագելով գոհություն կհայտնենք Քեզ` այս օրը խաղաղությամբ անցնելու համար։ Շնորհիր մեզ, Տեր, կաղաչենք Քեզ, որ այս երեկոն և առաջիկա գիշերը առանց մեղքի և առանց գայթակղության անցնենք, միշտ հաստատուն մնալով հավատի, հույսի, սիրո և Քո պատվիրանների մեջ. խնդրելով խաղաղություն ամբողջ աշխարհին, Քո սուրբ եկեղեցուդ անսասանություն և մեր անձերին փրկություն։ Եվ Քեզ կվայելեն փառք, իշխանություն և պատիվ, հավիտյանս։ Ամեն։