Շնորհակալություն ենք հայտնում Քեզ, Տեր Աստված մեր, որ Քո երևելի լույսով ուրախացրիր Քո բոլոր արարածներին, իսկ պատվիրաններիդ իմանալի լույսով լուսավորեցիր բոլոր նրանց, ովքեր հավատում են Քեզ։
Այժմ լցրու մեզ նաև Քո Սուրբ Հոգով, որպեսզի ընդունելի լինենք Քո առջև և ոչ ամոթահար, որովհետև պիտի գաս հատուցելու յուրաքանչյուրին գործերի համաձայն։ Եվ Քեզ կվայելեն փառքը, իշխանությունն ու պատիվը, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից։
Օրհնիր, Քրիստոս Աստված մեր, հոգևոր օրհնությամբ Քո ծառաների կերակուրն ու ըմպելիքը և շնորհիր հոգևոր և մարմնավոր առողջություն, որպեսզի պարկեշտությամբ վայելելով այս մարմնավոր պետքերը, Քո բոլոր սրբերի հետ հաղորդ լինենք անանց բարիքներիդ և երկնքի արքայությանդ։
Ո՜վ Աստված Ամենակալ, օրհնի՛ր ուտողներին, վարձատրի՛ր սպասավորներին ու երախտավորներին, և բոլորին օրհնի՛ր Քո ողորմությամբ, Քրիստոս Աստված մեր, որ մեզ կերակրեցիր և լիացրիր։ Քեզ կվայելի փառքը հավիտյանս։ Ամեն։
Մինչ տարածվեց տեղեկատվություն այն մասին, որ 2025 թվականի հունվարի 1-ից Հայաստան-Իրան և Հայաստան-Թուրքիա պետական սահմանի պահպանությանը կմասնակցեն նաև ՀՀ Ազգային անվտանգության ծառայության Սահմանապահ զորքերը...