07.10.2014|
14:42
«Ես որպես անհատ, որպես կուսակցության առաջնորդ կարող էի միայն հորդորել, որ այսպիսի ձախողումների ենթարկված քաղաքական գործիչը պիտի հրաժարական տա: Բայց ես ասում էի՝ պահանջելու իրավունք ունի ժողովուրդը: Հիմա եթե ժողովուրդը հավաքվի և տևականորեն պահանջի հրաժարական, ես կփորձեմ օգնել, որ հասկանալի դառնա, որ այդ հրաժարականը նախ և առաջ պետք է վերաբերի Հայաստանի արժեքային համակարգին»,-ասել է ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանն ասօրվա ասուլիսում: