Մոսկվան ԱՄՆ-ին կոչ է արել «քիթը չխոթել» Ռուսաստանի Դաշնության և Իրանի ռազմատեխնիկական համագործակցության մեջ՝ ըստ РИА Новости-ի, հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը: «Մեր համագործակցությունը ժամանակի փորձություն է անցել։ Այն բացասական ձևով չի ազդում որևէ մեկի անվտանգության կամ տարածաշրջանային հավասարակշռության վրա»,- շեշտել է դիվանագետը։               
 

Բայդենը հեռացավ ընտրապայքարից

Բայդենը հեռացավ ընտրապայքարից
21.07.2024 | 22:41

ԱՄՆ-ի նախագահ և նախագահի դեմոկրատական թեկնածու Ջո Բայդենը հեռացավ նախագահական ընտրությունների մրցապայքարից։

Անկախ նրա անձի նկատմամբ վերաբերմունքից՝ այս քայլը խոսում է ամերիկյան կուսակցական և քաղաքական համակարգի ինստիտուցիոնալ ամրության մասին։

Ամեն դեպքում` Աստված պահի Հայաստանը։

Հ.Գ. Նկարը պատահական չէ ընտրված։

Արա Պողոսյան

Դիտվել է՝ 6908

Մեկնաբանություններ