ՄԱԿ-ի կլիմայի COP29 համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ. վերջինս հետաքրքրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացով։ Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի զգալի մասն արդեն համաձայնեցված է, միաժամանակ, հերթական անգամ դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից՝ նշելով դրանում պարունակվող «տարածքային հավակնությունները»։               
 

Աշխարհը միջուկային պատերազմի շեմին-50

Աշխարհը միջուկային պատերազմի շեմին-50
10.10.2024 | 12:03

(սկիզբը` այստեղ)

Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն, «Hlavny Dennik» պորտալի տեղեկացմամբ, օրերս ենթադրել է, որ Բրյուսելին ուղղված հրթիռային հարվածը կարող է խելքի բերել Եվրոպային:
«ԵԽ որոշ անդամներ գարնանային քամու թեթևությամբ խոսում են միջին հեռահարության հրթիռների, մեծ հեռահարության հրթիռների մասին,- ասել է քաղաքական գործիչը։- Պատկերացնենք, որ այդպիսի հրթիռներից մեկը կարող է հարվածել Բրյուսելում մի քանի շատրվանների, որպեսզի նրանք հասկանան, թե ընդհանրապես ինչի մասին է խոսքը»:
Ֆիցոն հավելել է, որ Եվրոպայում զինված հակամարտությունը դադարեցնելու փորձերի փոխարեն, այն շարունակելու կոչեր են հնչում:
Սլովակիայի վարչապետը, Life.ru- ի փոխանցմամբ, մասնավորապես առաջարկել է դիտարկել Բրյուսելին հրթիռային հարված հասցնելու հնարավորությունը: Նա այս կերպ է արձագանքել է եվրոպացի քաղաքական գործիչների կոչերին, որոնք թույլ են տալիս Ուկրաինային արևմտյան հեռահար զենք օգտագործել Ռուսաստանի խորքում գտնվող թիրախներին հարվածելու համար։ Ֆիցոյի հայտարարության ձայնագրությունը հայտնվել Է YouTube- ի «smer» ալիքում։
Ավելի վաղ նա արդեն քննադատել էր Արևմտյան զենքով Ռուսաստանի միջազգայնորեն ճանաչված տարածքին հարվածներ հասցնելու թույլտվությունը, որն Արևմտյան որոշ երկրներ տվել էին Կիևին:
Վարչապետի կարծիքով, նման քաղաքականությունը խոսում է հակամարտությունը սրելու նրանց ցանկության մասին, սակայն Սլովակիան չի ներքաշվի նման ռազմական արկածների մեջ։ Բացի այդ, պարոն Ֆիցոն հայտարարել է, որ Արևմուտքը ձգտում է շարունակել ուկրաինական հակամարտությունը, որպեսզի թուլացնի Ռուսաստանը։ Նա հստակեցրել է, որ դաշինքի երկրները ցանկանում են շարունակել ռազմական գործողությունները՝ «ռուսներին ծնկի բերելու» նպատակով:
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը երեկ մեկնաբանելով Ռոբերտ Ֆիցոյի հայտարարությունն այն մասին, որ Բրյուսելին ուղղված հրթիռային հարվածը Արևմուտքին կստիպի վերանայել Կիևին հեռահար հրթիռների մատակարարման ու դրանցով ՌԴ տարածքի խորքը հարվածելու թույլտվություն տալու մտադրությունը, «Известия»– ի տեղեկացմամբ, լրագրողներին ասել է.
«Նա խելացի, պարկեշտ մարդ է, ազնիվ քաղաքական գործիչ։ Այնտեղ այդպիսիք շատ չեն. Պետք է լսել այն, ինչ նա ասում է, և լսել»։
Սլովակիայի վարչապետը նախօրեին քննադատել է եվրոպացի քաղաքական գործիչների քաղաքականությունը, որոնք պաշտպանում են Ուկրաինային ՌԴ տարածքին հրթիռային հարվածներ հասցնելու գաղափարը: Նա դժգոհել է, որ Եվրոպայում հայտնվել է «այլասերված մոդա»՝ ծափահարել և բուռն կերպով ողջունել զինված հակամարտություններին աջակցող որոշումները:
Մինչ այդ, հոկտեմբերի 6-ին Ֆիցոն բացառել էր Սլովակիայի համաձայնությունը ՆԱՏՕ- ին Ուկրաինայի անդամակցության հարցում: Նա հիշեցրել է, որ որևէ պետության անդամակցությունը դաշինքին պետք է վավերացվի անդամ բոլոր երկրների կողմից:
Օգոստոսի 30- ին Սլովակիան Եվրամիության արտգործնախարարների հանդիպմանը դեմ է արտահայտվել Արևմուտքի կողմից Ուկրաինայի Զինված ուժերի՝ դեպի ՌԴ տարածքի խորքերը հարվածների սահմանափակումների վերացմանը: Ընդ որում, Ֆրանսիան, Շվեդիան, Լատվիան, Նիդեռլանդներն ու Լեհաստանը հավանություն են տվել Ուկրաինային նման հարվածներ հասցնելու թույլտվության առաջարկին:
Եվ, ահա, РБК- ի փոխանցմամբ, «Politico»- ն իմացել է ՌԴ- ի հետ դիմակայությանը ֆրանսիական բանակի նախապատրաստման մասին: Պարբերականի տեղեկացմամբ, մայիսին ֆրանսիացի զինվորները Ռումինիայում կմասնակցեն «Dacian Spring 2025» անվանմամբ լայնամասշտաբ զորավարժություններին: Ֆրանսիացի գեներալը հայտարարել է, որ Ռուսաստանը դարձել է «նշանակված թշնամի»։
2025թ. ֆրանսիական բանակը մի շարք զորավարժություններ կանցկացնի՝ Ռուսաստանին դիմակայելու ունակ ուժ դառնալու համար, հայտնում է «Politico» թերթը։ Նկատենք, որ սա ոչ այլ ինչ է, քան ցնդաբանություն Ֆրանսիայի ԶՈւ ղեկավարների կողմից թե՛ սովորական սպառազինությամբ Ֆրանսիա- Ռուսաստան պատերազմի դեպքում (երևի մոռացել են Ռուսաստանին Նապոլեոնի պարտությունը, կամ էլ ձգտում են ռևանշի), թե՛, առավել ևս, միջուկային պատերազմի դեպքում, որի արդյունքում Ֆրանսիայից միայն մոխիր կմնա:
Մայիսին ֆրանսիացի զինվորները Ռումինիայում կմասնակցեն «Dacian Spring 2025» անվանումով լայնամասշտաբ զորավարժություններին: Դրանց ընթացքում ղեկավարությունը կգնահատի ՆԱՏՕ- ի արևելյան թև զորքերի արագ տեղափոխման պատրաստականությունը։
Ինչպես հայտարարել է Եվրոպայում ֆրանսիական բանակի ցամաքային հրամանատարության ղեկավար, գեներալ Բերտրան Թուժուզը, «նախկինում մենք պատերազմ էինք խաղում», «Այժմ կա նշանակված թշնամի, և մենք մարզվում ենք մարդկանց հետ, որոնց հետ իսկապես կգնայինք պատերազմի»:
Գեներալի խոսքով ՝ «Dacian Spring» զորավարժությունները «ռազմավարական ազդանշան են»։ Ինչպես գրել է «Politico»- ն, վերջին մի քանի տարիների ընթացքում Ֆրանսիայի ցամաքային զորքերը «խորը տրանսֆորմացիա» են սկսել, որպեսզի պատրաստվեն ուկրաինականի նման հակամարտությանը:
Ըստ այդմ, բանակը մինչև 2027թ. պետք է կարողանա մեկ ամսվա ընթացքում տեղակայել մարտի պատրաստ դիվիզիա, ապահովել զինամթերքի մատակարարման ուղիները: ՆԱՏՕ- ն նույնպես նախատեսում է, որ Ֆրանսիայի զինված ուժերը պետք է պատրաստ լինեն մարտերին: Մասնավորապես, «Dacian Spring 2025»- ն այս ծրագրի իրականացման մի մասն է:
Սեպտեմբերին Հյուսիսատլանտյան դաշինքը զորավարժությունների շարք է սկսել։ Հոկտեմբերի 30- ից նոյեմբերի 12- ը դրանք տեղի կունենան Ֆինլանդիայում «Hammer 2024» անվան ներքո: Նպատակն է ստուգել մեքենայացված ստորաբաժանումների վիճակը, մարտունակությունը: Ֆինլանդիան ընդհանուր սահմաններ ունի Ռուսաստանի հետ։ Զորավարժությունների շարքը կավարտեն ծովային զորավարժությունները Թուրքիայում և Բուլղարիայում։
Հոկտեմբերի 3- ին Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստիան Լեկորնյուն հայտարարել էր, որ երկրի համար, ահաբեկիչներից բացի, ամենամեծ վտանգը ներկայացնում է Ռուսաստանը: Նա նշել է, որ Մոսկվան այժմ «ավելի ագրեսիվ է, քան եղել է 2022 կամ 2023 թվականներին, և արդեն ոչ միայն դեմ է Աֆրիկայում մեր շահերին, այլև ուղղակիորեն դեմ է մեր զինված ուժերին»: Փետրվարին Լեկորնյուն Ռուսաստանին անհիմն կերպով մեղադրել էր ֆրանսիական զինված ուժերի նկատմամբ «ագրեսիվ պահվածքի» մեջ, այդ թվում՝ Սև ծովի ջրատարածքում և ֆրանսիական սահմանների մոտ։
Ռուսաստանի ԱԳՆ- ում դաշինքի զորավարժություններն անվանել են «Ռուսաստանի դեմ Արեւմուտքի սանձազերծած հիբրիդային պատերազմի» տարրերից մեկը և ընդգծել, որ Մոսկվան դրանով «չի տպավորի»:
(շարունակելի)
Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 10528

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ