ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ուկրաինական զորքերի հարձակումը Կուրսկի շրջանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին իսկական երկընտրանքի առաջ է կանգնեցնում. սա տեղի ունեցողի վերաբերյալ ամերիկացի առաջնորդի առաջին պաշտոնական մեկնաբանությունն է։ «Մենք անմիջական, մշտական կապի մեջ ենք ուկրաինացիների հետ։ Սա այն ամենն է, ինչ ես կարող եմ ասել դրա մասին, քանի դեռ հարձակումը շարունակվում է», - ըստ Ֆրանսպրես գործակալության՝ հայտարարել է Բայդենը:               
 
  • «Նիկոլ» օպերացիայի 1-ին փուլն Արցախում ավարտվեց հազարավոր զոհերով, գերիներով․ «Նիկոլ» օպերացիայի 2-րդ փուլն է մեկնարկել Արցախում

    «Նիկոլ» օպերացիայի 1-ին փուլն Արցախում ավարտվեց հազարավոր զոհերով, գերիներով․ «Նիկոլ» օպերացիայի 2-րդ փուլն է մեկնարկել Արցախում

    18.04.2023| 15:37
    Յուրաքանչյուր օրվա ավարտին այլևս թթվածին չկա, հավատ, որ ՎԱՂԸ կլինի, պարզապես ՉԿԱ: Այսպես է զգում Արցախում բնակվողների մեծամասնությունը: Այն, որ ադրբեջանի ահաբեկչական գործողությունները սաստկանում են և օղակը Արցախի շուրջ օր օրի սեղմվում է, դա տեսնում և ապրում է յուրաքանչյուրը. ապրում է չկոտրվելով, ձեռքերը ցավեցնելու աստիճան բռունցքած: Սա կյանքի ու մահու կռիվ է, գոյատևման և ոչնչացման կռիվ է, ու շատերը պատրաստ են հանուն գոյատևման անցնել այս սարսափի միջով: Սա իրականության մի մասն է՝ ծա՜նր, բայց գիտակցում, որ թշնամու առջև ծնկելը մեռնելու չափ ԱՄՈԹ է:
  • Նա իր մեջ կրում էր ազգայինի, հայրենասերի, մարտիկի, կազմակերպիչի, պարզապես հայի լավ տեսակը

    Նա իր մեջ կրում էր ազգայինի, հայրենասերի, մարտիկի, կազմակերպիչի, պարզապես հայի լավ տեսակը

    18.04.2023| 10:10
    30 տարի առաջ ապրիլի 17-ին, իր զինակից ընկերների հետ, զոհվեց Շահումյանի արծիվը` Արցախի հերոս ՇԱՀԵՆ ՄԵՂՐՅԱՆԸ:
  • Փաստավավերագրական ժանրի ժողովածու

    Փաստավավերագրական ժանրի ժողովածու

    18.04.2023| 10:09
    Հարգելի ընկերներ, իմ սիրելի ՀԱՅԵՐ, հայոց լեզուն իմացող մեր ազգի բարեկամներ Ձեզ եմ ներկայացնում գրող-հրապարակագիր, Հայաստանի գրողների միության անդամ, Նկարիչների միության պատվավոր անդամ ՆԱՆԵԻ «Ավա՞րտ, թե՞շարունակություն» անչափ հետաքրքիր ու կարևոր գրքից մի հատված՝ գրված նախաբանի փոխարեն: Այն փաստավավերագրական ժանրի մի ժողովածու է, որում մեկը մյուսի հետևից ներկայացված են իրական մարդկանց իրական պատմություններն իրենց կլինիկական մահվան ու հոգեդարձության մասին
  • Թե ապրել կուզես, կարդա

    Թե ապրել կուզես, կարդա

    18.04.2023| 10:07
    Շատ ուշադիր նայիր նկարին։ Այսպիսի նկարները բազում են, ինքդ էլ կարող ես գտնել։ Մոտ 12-15 թուրք հարյուրից ավելի հայի տանում են կոտորելու։
  • Հայն ու Հայաստանը դավաճանված են՝ թրքաքայլականների անվերջ պարտության տանող քաղաքականությամբ

    Հայն ու Հայաստանը դավաճանված են՝ թրքաքայլականների անվերջ պարտության տանող քաղաքականությամբ

    18.04.2023| 10:03
    ՀՀ կառավարությունը վաղուց չի կատարում ՀՀ սահմանների և ՀՀ քաղաքացիների անվտանգության ապահովման իր պարտականությունները:
  • Կետ առ կետ, տառ առ տառ քոչվորի «ճիշտն» է ապացուցում

    Կետ առ կետ, տառ առ տառ քոչվորի «ճիշտն» է ապացուցում

    18.04.2023| 10:00
    Ես Ռոբի ու Սերժի ժամանակները, աշխատելաոճը շատ եմ քննադատել։ Բայց քննադատել եմ, որովհետև ուղղելու, շտկելու բան կար։
  • Հերոսը չի որոշվում շքանշանով

    Հերոսը չի որոշվում շքանշանով

    17.04.2023| 23:44
    Ժողովուրդը իր սիրելի զավակներին հիշում և մեծարում է նրանց ապրած կյանքի և կատարած գործերի շնորհիվ։
  • Ինչ ցանես, այն էլ կհնձես

    Ինչ ցանես, այն էլ կհնձես

    17.04.2023| 23:41
    Հեռավոր անցյալում մի իմաստուն կայսր էր կառավարում իր երկիրը: Երբ նա արդեն շատ ծեր էր՝ որոշեց հայտնել, թե ով է լինելու իր ժառանգորդը: Բոլորը կարծում էին, թե դա նրա զավակներից կամ ազգականներից մեկը կլինի, բայց կայսրն այլ բան էր մտածել:
  • Ինչպես ծնվեց մետրոն

    Ինչպես ծնվեց մետրոն

    17.04.2023| 23:37
    Խորհրդային Միությունում, ինչպես նաև աշխարհում, մետրո կառուցելու առաջին չափանիշը ոչ պակաս, քան մեկ միլիոն բնակչության առկայությունն էր: Իսկ Երևանն այդ ժամանակ ուներ ընդամենը 800 հազար բնակչություն: Խորհրդային Միության մի շարք քաղաքներ, ուր բնակչության թիվն անցել էր մեկ միլիոնի սահմանը, վաղուց պայքարում էին միութենական կառավարությունից այդ որոշումը ստանալու համար: Այդ և այլ արգելքները հաղթահարելու համար Կարեն Դեմիրճյանը գնաց այլ ճանապարհով, առաջարկեց այլ չափանիշներ և մոտեցումներ: Նա իր մոտ հրավիրեց «Հայպետտրանսնախագիծ»» ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Դանդուրովին և հանձնարարեց ուսումնասիրություններ կատարել և նախապատրաստել մետրոյի կառուցման անհրաժեշտությունը հաստատող նոր հիմնավորումներ և առաջարկություններ՝ ելնելով նոր չափանիշներից. դրանք էին Երևանի բնակլիմայական պայմանները, դիրքը, ռելիյեֆը, նեղ և խոր հովիտներն ու կիրճերը, բազմազան լանդշաֆտները, տարածքների սղության պատճառով փողոցների ոչ բավարար լայնությունը, որով խոչընդոտվում էր վերգետնյա հասարակական տրանսպորտի անխափան աշխատանքը: Կարճ ժամանակ անց մասնագետները ներկայացրեցին նոր գիտական հիմնավորումներ Երևանում մետրոպոլիտեն կառուցելու անհրաժեշտության մասին: Դեմիրճյանը այդ փաստարկումներով մեկնեց Մոսկվա: Մի շարք անգամներ, ՀՍՍՀ Նախարարների Խորհրդում աշխատանքի անցնելու առաջին իսկ օրերից ես նույնպես միացա այդ աշխանքներին: Բազմաթիվ անգամ Կարեն Դեմիրճյանի հետ միասին եղել ենք Մոսկվայում, հանդիպումներ ունեցել տարբեր ոլորտների ղեկավարների հետ:
  • «Մենք նացիոնալիստներ չենք, մենք հայրենասերներ ենք»…

    «Մենք նացիոնալիստներ չենք, մենք հայրենասերներ ենք»…

    17.04.2023| 23:36
    Այցելեցինք Մեծ եղեռնի հուշարձան: Երբ հավերժական կրակի մոտ ծաղիկներ դնելուց հետո բարձրացանք վերև, Եգոր Լիգաչովը դիտեց շրջապատը, տեսավ, որ իր հետ էին միայն Կարեն Դեմիրճյանը և ես (մյուսները մի քիչ հետ էին մնացել), դիմեց նրան. - Ընկեր Դեմիրճյան,- ասաց նա,- ենթադրենք, թե Թուրքիան ինչ-որ ժամանակ դառնա դեմոկրատական սոցիալիստական պետություն, Հայաստանի և հայերի բացասական վերաբերմունքը նրա նկատմամբ կփոխվի՞ արդյոք, թե՞ ոչ: