ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Պուտինը, որպես Ստալինի կենացը խմող անձնավորություն, կարծում եմ` պարտավոր է շքերթ ընդունել Վարշավայում

Պուտինը, որպես Ստալինի կենացը խմող անձնավորություն, կարծում եմ` պարտավոր է շքերթ ընդունել Վարշավայում
14.07.2024 | 22:52

Բեռլինի օպերացիայից մի քանի օր առաջ Ստալինը Կրեմլում ընդունում է գենշտաբի պետ գեներալ Անտոնովին:

Օպերացիան պլանավորված էր իրականացնել երեք ռազմաճակատների ուժերով՝ 1-ին Բելառուսական, 2-րդ Բելառուսական, 2-րդ ՈՒկրաինական:

Համապատասխանաբար, մարշալներ Ժուկովի, Ռոկոսովսկու և Կոնևի գլխավորությամբ: Իսկ հիմնական գործն անելու էր Ժուկովի ֆրոնտը: Անտոնովն առաջարկում է այդ դերը վստահել Ռոկոսովսկուն՝ պատճառաբանելով, որ նա ավելի կանի այդ գործը:

Ստալինը լռում է, հետո հարցնում Անտոնովին.

«Դուք կարդացե՞լ եք Հիտլերի ստեղծագործությունը»:

«Սովորել եմ դա, ընկեր Ստալին»,- պատասխանում է գեներալ Անտոնովը:

«Եվ Հիտլերը հիմնավորում է հարձակումը մեզ վրա նրանով, որ մենք մարդ չենք, չէ՞, որ ռուսները պետք է ապրեն գերմանական իշխանության ներքո, հակառակ դեպքում կկործանվեն»:

Անտոնովը համաձայնում է:

«Իսկ ինչո՞ւ հիմա նրանք չեն հանձնվում, այն դեպքում, երբ հանձնվեցին անգլիացիներին ու ֆրանսիացիներին, երբ նրանք անգամ չէին հասցրել մտնել Գերմանիայի տարածք»,- շարունակում է Ստալինը:

«Դե, վախենում են պատժից»,- իմաստուն հայացքով ասում է գեներալը:

Տեսնելով, որ գենշտաբի պետի խելքն իր ուզած մակարդակին չէ, Ստալինը փորձ է անում մի բան սովորեցնել ու հասկացնել դրան: Համբերատար բացատրում է.

«Բեռլինը մեզ չեն տալիս և չեն հանձնվում, որովհետև ռուսին հանձնվելը նրանց համար западло է: Դրա համար Բեռլինը վերցնելու են ռուս գեներալները՝ Ժուկովն ու Կոնևը, իսկ Ռոկոսովսկին լեհ է: Եվ այդ ժամանակ ողջ Եվրոպան, որն ամբողջովին թաղված է ռասիզմի մեջ, վերջապես կհասկանա, որ կան ՌՈՒՍ ԳԵՆԵՐԱԼՆԵՐ, ՈՐՈՆՔ ԱՄԵՆ ՊԱՀ ԿԱՐՈՂ ԵՆ ԵՎՐՈՊԱՆ ԾՆԿԻ ԲԵՐԵԼ»:

Անշուշտ, ԽՍՀՄ գենշտաբի պետը հասկացել էր Ստալինին, բայց, ըստ ամենայնի, եվրոպացիք չեն հասկացել առ այսօր:

Նշանակում է՝ Ստալինն էլ կարող էր սխալվել կյանքում:

Հետևաբար, ռուս-բանդերական պատերազմը պետք է ավարտվի առնվազն Վարշավայում, դա է պահանջում ռազմաքաղաքական տրամաբանությունը, մանավանդ որ լեհերը քիչ են տարբերվում բանդերականներից խելքով ու բարոյականությամբ և ամպայման այս կամ այն ձևով պատերազմ կմտնեն (ասենք, բանդերականներին աերոդրոմներ կտրամադրեն, ինչը կազուս բեյլի է), իսկ Պուտինը, որպես Ստալինի կենացը խմող անձնավորություն, կարծում եմ` պարտավոր է շքերթ ընդունել Վարշավայում:

Համենայն դեպս, գրեթե բացահայտ այս մասին ակնարկում է նրա միակ տեղակալը՝ Դմիտրի Մեդվեդևը:

Արտյոմ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հ.Գ.

Այս և այլ հետաքրքիր բաների մասին, նաև Թուրքիայի փրկության, կարելի է իմանալ Վլադիմիր Բորտկոյի «Взгляд из Петербурга: Сталин» հաղորդումից:

Դիտվել է՝ 1509

Մեկնաբանություններ