ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Ըստ Բրազիլիայի և Ռուսաստանի էքստրասենսների. մարդկությունը գտնվում է Երրորդ համաշխարհային պատերազմի շեմին. կհաջողվի՞ խուսափել դրանից…

Ըստ Բրազիլիայի և Ռուսաստանի էքստրասենսների. մարդկությունը գտնվում է Երրորդ համաշխարհային պատերազմի շեմին. կհաջողվի՞ խուսափել դրանից…
11.07.2024 | 11:01

Բրազիլիայից հարահոգեբան և էքստրասենս Աթոս Սալոմեն կանխատեսել է աշխարհում իրավիճակի վատթարացում և չի բացառել Երրորդ համաշխարհային պատերազմի հավանականությունը:

Նկատենք, որ վերոնշյալ կանխատեսման համար, որը բխում է աշխարհում տեղի ունեցած, այս պահին ընթացող և առաջիկայում սպասելի, ենթադրելի ռազմաքաղաքական, աշխարհաքաղաքական իրադարձություններից, ավելին՝ լիովին համապատասխանում է աշխարհի բազմաթիվ պետությունների ղեկավարների, հայտնի ռազմական, քաղաքական, հոգևոր, հանրային գործիչների, փորձագետների, վերլուծաբանների, նաև տողերիս հեղինակի նույնաբնույթ կանխատեսմանը, բնավ անհրաժեշտ չէ հարահոգեբան կամ էքստրասենս լինել: Բա՞յց…

Սալոմեն համարվում է «կենդանի Նոստրադամուս»
Սալոմեն, ըստ ԶԼՄ- ների հրապարակումների, սովորական էքստրասենս չէ, նա համարվում է «կենդանի Նոստրադամուս», որը մարդկության ճակատագրում բազմաթիվ ծանր իրադարձություններ է կանխատեսել: Թե որքանով է ճշմարիտ աշխարհում իրավիճակի վատթարացման և Երրորդ համաշխարհային պատերազմի հավանականության վերաբերյալ այս մարգարեությունը, ո՞վ է «կենդանի Նոստրադամուս» Սալոմեն, նրա ո՞ր կանխատեսումներն են իրականացել, և ի՞նչ կանխատեսումներ է արել (այդ թվում նաև՝ սարսափելի) 2024 թ. և հետագայի համար, պարզել է
«Вечерняя Москва» քաղաքային օրաթերթը:
Սալոմեն, ինչպես պարզել է պարբերականը, ավելի վաղ վստահեցրել է, որ տեսանողի շնորհն իր մոտ բացվել է 12 տարեկանում, իսկ հիմա, երբ լրացել է 37 տարին, իր կարողություններն այնքան են զարգացել, որ կարող է կանխատեսել աշխարհաքաղաքական իրադարձությունները:
Ժամանակին նա հաջողությամբ կանխատեսել է կորոնավիրուսի համաճարակը, Անգլիայի թագուհի Եղիսաբեթ 2- րդի մահը, Իլոն Մասկի կողմից «Twitter» սոցիալական ցանցի գնումը (այժմ՝ X- ծանոթ.՝ խմբ.) և 2022 թ. ֆուտբոլի աշխարհի առաջնության արդյունքները:
Բացի այդ, էքստրասենսը նախազգուշացրել էր Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ 3- րդին, որ վերջինիս լուրջ առողջական խնդիրներ են սպասվում, և հորդորել էր «կրկնապատկել իր հանդեպ հոգատարությունը», սակայն նա ականջ չի դրել: Ավելի ուշ, ինչպես հայտնի է, Չարլզ 3- րդի մոտ քաղցկեղ են հայտնաբերել։

Բախումներ Մերձավոր Արևելքում և Աֆրիկայում
Սալոմեն Մերձավոր Արևելքում և Աֆրիկայում բախումներ է կանխատեսել, որոնք, ըստ նրա, տեղի կունենան արժեքավոր բնական ռեսուրսներին հասանելիության մրցակցության ու վեճերի ֆոնին: Այստեղ ևս հասկանալի է, թե խոսքը որ պետությունների մասին է: Մերձավոր Արևելքում մեծ պատերազմ կարող է առաջանալ Լիբանանի վրա Իսրայելի հարձակմամբ, ընդ որում, Լիբանանի ափամերձ շրջանում, ծովի ջրերի տակ, ընդերքում նավթի, գազի մեծ պաշարներ կան, որոնց Իսրայելը կարող է տիրել պատերազմի արդյունքում Լիբանանը կապիտուլյացիայի ենթարկելու դեպքում:
Ինչ վերաբերում է Աֆրիկայում բախումներին, ապա այնտեղ բախումներ կամ պատերազմ կարող է առաջանալ Մերձավոր Արևելքում մեծ պատերազմի բռնկման դեպքում դրանում Եգիպտոսի ընդգրկմամբ, որը միջմայրցամաքային պետություն է Աֆրիկայի հյուսիսարևելյան և Հարավարևմտյան Ասիայի, մասնավորապես, Արաբական թերակղզու հարավարևմտյան հատվածներում։ Մերձավոր Արևելքում մեծ պատերազմը, որում կարող է նաև Իրանը ներգրավվել, հնարավոր է «Հըզբոլահ»- ի և, ընդհանրապես, Լիբանանի վրա Իսրայելի հարձակման դեպքում:
Հնարավոր մեկ այլ տարբերակ էլ կա. Եմենի հուսիթների վրա ԱՄՆ- ի և Բրիտանիայի հարձակումը, ընդ որում, ոչ միայն հրթիռա- ռմբային հարվածներով, այլև ցամաքային ներխուժմամբ, քանի որ նրանք հրթիռա- ռմբային հարվածներով առայժմ չեն կարողանում չեզոքացնել ԱՄՆ- ի, Բրիտանիայի, Իսրայելի և այլ պետություևների առևտրային նավերին ու նույնիսկ ռազմանավերին արդարացիորեն ու հաճախ հաջողությամբ հարվածելու հուսիթների կարողությունը: Եմենը թեև բուն Աֆրիկայում չի գտնվում, սակայն 3 աշխարհամասի՝ Աֆրիկայի, Եվրոպայի և Ասիայի հատման կետում՝ Արաբական թերակղզում է գտնվում:

Բնական աղետներ ԱՄՆ- ում, Մերձավոր Արևելքում և Աֆրիկայում
Էքստրասենսի կարծիքով, 2024 թվականը լիովին կարդարացնի իր «նահանջ տարի» կոչումը։ Նա պատմել է, որ աշխարհին սպառնում են մի շարք բնական աղետներ, ամենակործանարարները՝ ԱՄՆ- ում, Մերձավոր Արևելքում և Աֆրիկայում։ Մեր կողմից որոշակիացնենք՝ ԱՄՆ- ում փոթորիկների, բարձր ջերմաստիճանի, հնարավոր է, նաև երկրաշարժի, իսկ Մերձավոր Արևելքում և Աֆրիկայում դարձյալ անոմալ շոգի հետևանքով:
Կարելի է ասել, որ ԱՄՆ- ի վերաբերյալ Սալոմեի վերոնշյալ կանխատեսումն արդեն որոշ չափով իրականացել է . ԱՄՆ- ի արևմուտքում վերջին շաբաթվա ընթացքում ջերմաստիճանը հասել է գրեթե համաշխարհային ռեկորդային արժեքների: Fernes Creek քաղաքում, որը գտնվում է ծովի մակարդակից ցածր և պահպանում է աշխարհում գրանցված ամենաբարձր ջերմաստիճանի տիտղոսը՝ 56,7 աստիճան ըստ Ցելսիուսի սանդղակի (գրանցվել է 1913թ. հուլիսի 10-ին), ջերմաստիճանը հուլիսի երկրորդ շաբաթվա ընթացքում հասել Է 54 աստիճանի և առաջիկայում կարող է էլի բարձրանալ ու գերազանցել բոլոր ռեկորդները:
Ավելին, ըստ ամերիկյան օդերևութաբանների, հսկայական ջերմային գմբեթը շրջանառվում է Կալիֆոռնիայի և Միացյալ Նահանգների արևմտյան շրջաններում՝ ամեն օր բարձրացնելով ջերմաստիճանը երկրի ներսում: Առաջիկա օրերին ԱՄՆ- ի որոշ քաղաքներ, այդ թվում՝ Լաս Վեգասը, Նևադան, կարող են ջերմաստիճանի պատմական ռեկորդներ սահմանել: Որոշ դեպքերում Լաս Վեգասում ջերմաստիճանը հինգ օր անընդմեջ հասնում է 46 աստիճանի Ցելսիուսի, ինչը սովորաբար լինում է տարին միայն մեկ անգամ, այսինքն՝ առաջիկա օրերին ջերմաստիճանը կարող է դրանից էլ բարձր լինել:
Եթե այս ամենին հավելենք, որ Տեխասում մոլեգնող «Բերիլ» փոթորիկն օրերս առանց Էլեկտրականության է թողել 2 մլն ամերիկացիների , ապա հասկանալի կդառնա, որ բնական աղետների վերաբերյալ բրազիլացի էքստրասենսի կանխատեսումը, առնվազն ԱՄՆ- ի առնչությամբ, ինչ- որ չափով արդեն իրականացել կամ իրականանում է: Այսուհանդերձ, այս կանխատեսումը ևս դժվար չէր կատարել, քանի որ բնական աղետներ ԱՄՆ- ում լինում են ամեն տարի, իսկ վերջին տարիներին, պայմանավորված կլիմայի գլոբալ փոփոխություններով, հաճախացել են: Ավելին, բնական աղետներ 2024 թ. արձանագրվում են գրեթե ամբողջ աշխարհում:

«Այսպիսով Երրորդ համաշխարհային պատերազմի նախազգուշացումը տրված է»
Սալոմեն նաև կանխատեսել է աշխարհում նոր գլոբալ հակամարտություն։ Ըստ նրա, Հարավչինական ծովում միջադեպը կարող է համաշխարհային ճգնաժամ առաջացնել: Նկատենք, որ, այո, հնարավոր է, քանի որ ցանկացած պահի կարող է Ֆիլիպինների և Չինաստանի միջև պատերազմ ծագել , որում այս կամ այն չափով, ուղղակիորեն կամ անուղղակիորեն կարող են ներգրավվել նաև այլ պետություններ: Էքստրասենսի խոսքով՝ ԱՄՆ- ը պետք է պատրաստվի ռազմական ներխուժման, սպառնալիքը գալիս է Հարավչինական ծովից:
«ԱՄՆ- ին կդավաճանեն, և ներխուժում կլինի, նրանք հարձակում են ծրագրում, և դա ավելի վատ կլինի, քան ՈՒսամա Բեն Լադենի հարվածը 2001 թվականի սեպտեմբերի 11- ին»,- գրել է էքստրասենսը:- Ամենավատը դեռ առջևում է: Մեծ առաջնորդները, օկուլտիզմի հետևորդները, փորձում են հասնել վիրաբուժական ճշգրտության և ընտրել ճշգրիտ պահը հարձակումների և խոշոր իրադարձությունների համար: Նրանց ռազմավարությունները խնամքով հաշվարկված են 13- ամսյա լուսնային օրացույցի հիման վրա, ապահովելով, որ յուրաքանչյուր քայլ կատարվի կատարյալ պահին՝ առավելագույն արդյունքի համար … Նոր իրադարձության հետևում կանգնած են երկու մեծ առաջնորդներ: Այսպիսով Երրորդ համաշխարհային պատերազմի նախազգուշացումը տրված է»:
ԱՄՆ- ին կդավաճանե՞ն… Այդ միացյալ Նահանգներն է իր այդ «փեշակով» հայտնի, դավաճանել է աշխարհի բազմաթիվ երկրների, շուտով ԱՄՆ- ի՞ն են դավաճանելու… Հավատալու բան չէ:
Ակնհայտ է նաև այս մասով Սալոմեի կանխատեսման մեջ առկա հակասությունը. մի կողմից նա հայտնել է ԱՄՆ-ի նկատմամբ ռազմական ներխուժման մասին (ենթադրաբար Չինաստանի կողմից, քանի որ, ըստ էքստրասենսի, սպառնալիքը գալիս է Հարավչինական ծովից)՝ այն դեպքում, երբ ԱՄՆ որևէ պետության ցամաքային ներխուժումը նույնիսկ երևակայությունից էլ դուրս է (պատերազմի դեպքում այնտեղ կթռչեն միջուկային մարտագլխիկով հրթիռները), մյուս կողմից գրել ՈՒսամա Բեն Լադենի հարվածից ավելի վատ հարձակման, այսինքն՝ ահաբեկչական հարձակման մասին, որն էապես տարբերվում է ԱՄՆ տարածք որևէ պետության ռազմական ներխուժումից:
Ինչ վերաբերում է վերոնշյալ հարձակման վերաբերյալ բրազիլացի էքստրասենսի այն կանխատեսմանը, թե «Նոր իրադարձության հետևում կանգնած են երկու մեծ առաջնորդներ», դժվար չէ հասկանալ, որ նա դրանով ակնարկում է Չինաստանի նախագահ Սի Ցզինպինին և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, որոնք ԱՄՆ ներխուժելու կամ նրա վրա հարձակվելու նպատակ չունեն:
Հենց այստեղ էլ հարց է առաջանում. կարո՞ղ ենք ենթադրել, որ Սալոմեն ինչ-որ կերպ տեղյակ կամ տեղեկացված է Սպիտակ տան կամ գլոբալիստների, ջհուդամասոնների ծրագրին, ըստ որի, Ֆիլիպինների և Չինաստանի միջև պատերազմի բռնկման դեպքում ԱՄՆ-ում մի ավելի կարևոր բան կպայթեցվի (օրինակ՝ ատոմակայան), քան 2001 թ. սեպտեմբերի 11- ին եղավ, կհայտարարվի, որ այդ ահաբեկչության հետևում Ցզինպինը և Պուտինն են՝ Երրորդ համաշխարհային հրահրելու համար…
(շարունակելի)

Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 5019

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ