ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Առաքել ՍԵՄԻՐՋՅԱՆ. Պարզապես պետք է հասկանալ՝ տվյալ ուժն ընդդիմությո՞ւն է, թե ոչ

Առաքել ՍԵՄԻՐՋՅԱՆ. Պարզապես պետք է հասկանալ՝ տվյալ ուժն ընդդիմությո՞ւն է, թե ոչ
28.03.2013 | 00:11

Առանձնապես մտքի դանդաղ աշխատանք ունեցողներին ուզում եմ ասել, որ ընդդիմություն է համարվում այն ուժը, որը գործադիր իշխանությունում չունի լծակներ, իսկ գործադիր իշխանությունում լծակներ ունենալու դեպքում, որևէ ուժ չի կարող լինել ընդդիմություն, քանի որ նա չի կարող և՛ որոշումներ կայացնել և՛ միաժամանակ ընդդիմանալ իր կայացրած որոշումներին: Այստեղ հարցը այն չէ, թե ընդդիմությունը լավն է կամ վատը, պարզապես պետք է հասկանալ՝ տվյալ ուժն ընդդիմությո՞ւն է, թե ոչ, նույնն էլ իշխանության պարագայում: Պարզապես պետք է ֆիքսվի, որ եթե որևէ ուժ իշխանություն է, ապա երկրում տվյալ պահին տեղի ունեցող և՛ լավ, և՛ վատ երևույթների համար, եթե չասենք՝ ամբողջ, ապա գրեթե ամբողջ պատասխանատվությունն ընկած է իր վրա:

Դիտվել է՝ 2429

Մեկնաբանություններ