ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Տիգրան ՔՈՉԱՐՅԱՆ. "Спасибо тебе, что ты-Гарегин Нждэ"

Տիգրան ՔՈՉԱՐՅԱՆ. "Спасибо тебе, что ты-Гарегин Нждэ"
18.01.2013 | 15:21

Ուշադիր հետևում եմ յագարեգիննժդեհամանիային: Շատ լավ հասկանում եմ, որ բոլոր կողմերը հիմա հավեսով մասնակցում են ֆիլմի «ռասկռուտկային», մարքեթինգում շատ հայտնի «վիրուսային առաջխաղացման» մեթոդով:

Հիմա փորձեմ կարճ վերլուծել այս «կայֆավատների» հնարավոր արդյունքները:

ա) Եթե այս մոլուցքը շարունակվի, համոզված եմ, որ այլևս որևէ հովանավոր ապագայում չի ցանկանա գումար ներդնել հայկական որևէ լուրջ ֆիլմ նկարահանելու համար (մաքսիմում`«Պոկեր» կամ «Ալաբալանիցա»), քանի որ ցանկություն չի ունենա համացանցային «կայֆավատ» տեսնել իր ծախսած միջոցների վրա:

բ) Մարդիկ , որոնք հավեսով լծվել են յագարեգիննժդեհ տեսահոլովակ կամ դեմոտիվատոր պատրաստելու գործին, փորձում են համոզել, որ Նժդեհը մեծություն է, և ծաղրում են, «իսկլյուչիտելնո» պաթոսային արտահայտությունը: Իսկ այդ պրոցեսին ընդիմացողներին անվանում են հումորազուրկ, սուտի պատրիոտ և այլն և այլն:

Արդյունքում ունենք այն, ինչ ունենք. ներկա պահին, եթե ասում ես Գարեգին Նժդեհ, միանգամից աջքիդ առաջ գալիս են տարբեր տիպի ձեր կողմից ստեղծած Մաուգլիներ, Պեչկիններ, Շռեկներ, օռկեր, էլֆեր և մնացած զրթուզիբիլ:
Հարգելիներս, մի՞թե իրոք, մարկեթինգային ինֆանտիլիզմից դրդված չեք հասկանում, ինչի է հանգեցնում այսպիսի մասսայական կերպարապիտակավորումը:

գ) Շատ պրիմիտիվ են թվում այն արդարացումները, որ Նժդեհի կերպարը փչացրել են ՀՀԿ տարբեր տիպի արծիվները և այլն:

Եթե նույնիսկ այդպես լիներ, ինչո՞ւ եք իջնում և հավասարվում ձեր կողմից ատելի կուսակցության մակարդակին:

դ) Հիմա բուն, որոշների մոտ հորթային հրճվանք առաջացող դրվագի մասին: Արդեն անդրադարձել եմ, որ այս արտահայտությունը Նժդեհն արել է հետաքննության ժամանակ, երբ քննիչը փորձել է վիրավորել նրան:

Նժդեհը հպարտ պատասխանել է- " Я Гарегин Нждэ! ", քանի որ շատ քչերն են հայ ազգի գոյատևման համար այդքան ներդրում ունեցել:

Հասկանում եք, կամա թե ակամա, ծաղրում եք Նժդեհի այն հուզումնային վիճակը, որ ինքը , այդքան ժամանակ գտնվելով բանտում, չի կոտրվել և հպարտորեն շպրտել է ռուս НКВД-ի քննիչի դեմքին. " Я Гарегин Нждэ! "

Գնացեք Սյունիք: Հայացք հառեք Խուստուփին: Սյունյաց ամրոցին: Սյունյաց խռով լեռներին: Անծայրածիր անտառներին: Որոտանին ու Արաքսին: Վայելեք Սյունյաց աշխարհը այնքան, ինչքան կկարողանաք:

Վերադարձեք, մի պահ թեքվեք ճանապարհից և ոլորաններով բարձրացեք դեպի փոքրիկ Սպիտակավոր վանքը, որի բակում թաղված են Նժդեհի մասունքները: Բարձունքից ուշադիր նայեք շուրջբոլորը: Եվ այդ ժամանակ, տեսնելով ու հասկանալով ինչ է Սյունիքը, ինչ է Վայքը, հաստատ կմոտենաք Սպարապետի գերեզմանին և հպարտորեն կասեք . "Спасибо тебе, что ты- Гарегин Нждэ!"

Դիտվել է՝ 8510

Մեկնաբանություններ