ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Նորից ջուր չեք ունենալու

Նորից ջուր չեք ունենալու
13.04.2013 | 11:42

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, վթարի վերացման աշխատանքների հետ կապված, ս.թ. ապրիլի 13-ին ժամը 10.00 - 18.00 կդադարեցվի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Անդրանիկի փող. 10/1, 10/2, 10/3, 16-32, Օհանովի փող. 1-18, 20, 24, Շերամի փող. 47-55 շենքերի, Անդրանիկի թաղամասի Ա-3 բնակելի զանգվածի և հարակից տարածքների ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

«Երևան Ջուր»

Դիտվել է՝ 1695

Մեկնաբանություններ