-
21.11.2020|
14:38
Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 1193-ով՝ հասնելով 124839-ի, գրանցվել է մահվան 41 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարությունը:
-
21.11.2020|
14:37
ՄԻԵԴ-ը բավարարել է Հայաստանի ներկայացրած հերթական դիմումն ընդդեմ Ադրբեջանի: ՄԻԵԴ ում Հայաստանի ներկայացուցիչը հայտնում է, որ Եվրոպական դատարանը 9 ռազմագերիների մասով Ադրբեջանի նկատմամբ կիրառել է միջանկյալ միջոց՝ պահանջելով տրամադրել ռազմագերիների վերաբերյալ տեղեկատվություն և հայտնել փոխանակման ժամկետների մասին մինչև նոյեմբերի 27-ը:
-
20.11.2020|
22:02
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով այսօր Երևանի տարբեր փողոցներում քաղաքացիական անհնազանդության ակցիաներ իրականացրած քաղաքացիներից 80 անձ բերման է ենթարկվել Ոստիկանություն:
-
20.11.2020|
21:50
Սահմանադրական դատարանը կասեցրել է Մարդու իրավունքների պաշտպանի դիմումով վիճարկվող՝ Ռազմական դրություն հայտարարելու վերաբերյալ կառավարության որոշման այն դրույթների գործողությունը, որոնք վերաբերում են ռազմական դրության ընթացքում Հայաստանի տարածքում գտնվող մարդկանց, ԶԼՄ-ների ու լրագրողների կողմից կարծիքի արտահայտման և մամուլի ազատության սահմանափակմանը՝ հայտնում է ՄԻ պաշտպան Արման Թաթոյանը:
-
20.11.2020|
21:38
Ոստիկանությունը բերման է ենթարկել «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանին, ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանին և քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանին:
-
20.11.2020|
21:37
«Առաքելություն» կուսակցության անդամ Մեսրոպ Առաքելյանը ArmLur.am-ի զրույցում հայտարարեց, որ ինքն ընդունել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնում նշանակվելու առաջարկը և առաջիկայում հրամանը պաշտոնապես կհաստատվի:
-
20.11.2020|
14:55
ԱՀ ՄԻՊ Արտակ Բեգլարյանը տեսաուղերձ է հրապարակել Մարտակերտի շրջանի` Ադրբեջանի վերահսկողության տակ անցնող 7 գյուղերի բնակիչների իրավունքների վերաբերյալ:
-
20.11.2020|
14:49
Նոյեմբերի 20-ի առավոտյան 90 տարեկանում կյանքից հեռացել է Սերբիայի պատրիարք Իրինեյը՝ ինստագրամյան էջում գրել է Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը։ Պատրիարքը մահացել է Բելգրադի հիվանդանոցներից մեկում, որտեղ բուժում էր ստանում COVID-19-ի դեմ։
-
20.11.2020|
14:42
Երեկվա ասուլիսից հետո ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը հրավիրվել է ՀՔԾ:
-
20.11.2020|
14:32
ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանի գնահատականները պետք է լուրջ քննության առարկա դառնան: