Եվրամիությունն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները ՈՒկրաինայի հետ պատերազմում Ռուսաստանին Թեհրանի աջակցության պատճառով՝ երկուշաբթի հայտարարել է Եվրահանձնաժողովը։ Նոր պատժամիջոցներն ուղղված են նավերի և նավահանգիստների դեմ, որոնք օգտագործվում են իրանական արտադրության անօդաչու թռչող սարքերի, հրթիռների, հարակից տեխնոլոգիաների և բաղադրիչների տեղափոխման համար՝ ասված է զեկույցում:               
 

ՈՐՏԵ՞Ղ Է ԹԱՂՎԱԾ ՇԱՆ ԳԼՈՒԽԸ, ԿԱՄ` Ո՞Վ Է ԱՅՆ ՇԱՆ ԳԼՈՒԽԸ, ՈՐ ԹԱԼԱՆՈՒՄ Է ԳՅՈՒՂԱՑՈՒՆ

ՈՐՏԵ՞Ղ Է ԹԱՂՎԱԾ ՇԱՆ ԳԼՈՒԽԸ, ԿԱՄ` Ո՞Վ Է ԱՅՆ ՇԱՆ ԳԼՈՒԽԸ, ՈՐ ԹԱԼԱՆՈՒՄ Է ԳՅՈՒՂԱՑՈՒՆ
23.09.2011 | 00:00

Աշուն է: Արարատյան դաշտում սկսվել է բերքահավաքը: Այս տարի հատկապես առատ է դեղձը: Դժվար է ստույգ ասել թիվը, բայց այն հաստատ կկազմի տասնյակ հազար տոննաներ: Այդքան դեղձը պրակտիկորեն հնարավոր չէ յուրացնել շուկայում։ Այն պետք է իրացվի մթերող կազմակերպությունների միջոցով: Հիմա տեսնենք ինչպես են մթերողները կատարում իրացումը: Նրանք սահմանել են մթերման գին` մեկ կգ-ը 70 դրամ: Դա շատ է, թե քիչ, թողնենք նրանց խղճին (եթե, իհարկե, մարդկային այդ կատեգորիան նրանց մոտ կա), բայց արի ու տես, որ այդ 70 դրամը նրանց գործակալներն իջեցնում են մինչև 40 դրամ: Բոլոր գյուղերում, անգամ գյուղի փողոցներում, գործակալները դրել են արկղերը և մթերում են դեղձը` մեկ կգ-ը 40 դրամով: Որպեսզի մթերման այդ ողջ գործընթացը (մախինացիան) պարզ լինի, մեջբերենք Կանաչուտ գյուղի բնակիչ, մթերող Ռուբիկ Բեգլարյանի խոսքը.
«Ի տարբերություն ուրիշների, ես դեղձը մթերում եմ 60 դրամով: Հինգ դրամը ծախսվում է բանվորի, հավաքված բերքի առաքման վրա: Ես մթերման ժամանակ, ապրանքի քանակից ելնելով, գումարը տալիս եմ տեղում, հետո այն առաքում եմ գործարան և ստանում գումարը: Այսօրվա դրությամբ ես պետք է գումարներ ստանամ «Արտֆուդից» և «Նոյյանից», բայց ուշացնում են, որովհետև իմ աշխատանքի ոճը ոմանց դուր չի գալիս: Ասում են, մթերիր 40 դրամով, պրոբլեմ չես ունենա: 40 դրամի դեպքում էլ գործարանը տալիս է 70 դրամը, հետևաբար, հարց է առաջանում, ո՞ւմ գրպանն է մտնում այդ 30 դրամը»:
Ասել, թե այդ 30 դրամը մտնում է միայն հավաքողի (տեղում մթերողի) գրպանը, անշուշտ, սխալ կլինի, իսկ թե իրականում ո՞ւմ, պարզ է: Իմ հարցին, թե ինչո՛ւ գյուղացին իր բերքը չի տանում միանգամից գործարան, պատասխանեց հետևյալ կերպ. «Նախ` գյուղացին ժամանակ չունի և ամեն անգամ նա չի կարող 50-60 կամ 100 կգ-ի համար ժամերով հերթ կանգնել, հազար տեսակի թուղթ մրոտել և մի քանի անգամ գնալ (ու գալ), որպեսզի մի քանի դրամ ստանա»: Հարց է առաջանում: Եթե շահագրգիռ մթերող կազմակերպությունները մտահոգված են բերքի անհրաժեշտ մթերմամբ, ինչո՞ւ իրենց գործակալների միջոցով դա պատշաճ ձևով չեն կազմակերպում տեղում և տՐՏւՏՊ են տալիս ամեն կարգի մախինատորներին` թալանելու գյուղացու դառը քրտինքով աճեցրած եկամուտը: Այստեղ նաև օրինական հարց է առաջանում. եթե տարբեր գյուղերում տարբեր մթերողները կատարեն իրենց գործը, ապա կառաջանա գյուղացուն շահագրգռելու պահ, և նա իր բերքը կհանձնի նրան, ով ավելի շատ կվճարի: Իսկ հիմա առաջացել է այնպիսի վիճակ, որ բոլոր մթերողները, կարծես, խոսքները մեկ արած (իսկ հենց այդպես էլ կա), որոշել են մթերման ամեն կգ-ի մեջ 30 դրամով թալանել գյուղացուն: Եվ սա ի՞նչ է, եթե ոչ ակնհայտ կոռուպցիա: Պատկերացնել կարելի է` տասնյակ հազարավոր տոննաների մեջ 30 դրամն ինչ թիվ է կազմում: Հիշեցնենք գյուղնախարարին, որ, առաջնորդվելով «Գյուղացու բերքի ո՛չ մի կիլոգրամը դաշտում չի մնա» կարգախոսով, չպիտի թույլ տալ, որ գյուղացու քրտինքը «Արտֆուդ», «Նոյյան» կամ այլ մթերող կազմակերպությունները միջնորդավորված ձևով թալանեն: Մի պարզ հաշվարկ.
1 կգ-ի մեջ 30 դրամ.
1000 կգ-ի մեջ x30 = 30 000 դրամ։
10000 տոննայի մեջ այն կկազմի 300 մլն դրամ: Համա թե թիվ է, հա՜:
Վերջում, թե այդ կոռուպցիայի մեջ ո՞ր շան գլուխն է թաղված, գուցե կասեն իրավապահ մարմինները:
Սոկրատ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Արարատի մարզի Այգեստանի գյուղապետ

Դիտվել է՝ 1362

Մեկնաբանություններ