«Վաղուց ժամանակն է, որպեսզի Ալլա Պուգաչովան ճանաչվի որպես օտարերկրյա գործակալ և զրկվի Ռուսաստանի Դաշնությունում իր ամբողջ ունեցվածքից՝ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը վարկաբեկելու և արևմտյան քարոզչության օգտին աշխատելու համար»,- հայտարարել է ՌԴ Պետդումայի պատգամավոր Ալեքսեյ Ժուրավլյովը։ Ավելի վաղ Պուգաչովան Instagram սոցիալական ցանցում Կիևի մանկական հիվանդանոցի վրա հրթիռի խոցման մասին գրառում էր արել։               
 

Մարդկության ապագան կանխորոշող հիմնական գործոնը

Մարդկության ապագան կանխորոշող հիմնական գործոնը
26.12.2023 | 12:25

Աշխարհում, դանդաղ ու սիստեմատիկ և համարյա աննկատ մի պարադիգմային անցում է կատարվում, որը հնարավոր է, որ լինի ամենից ճակատագրականը բոլորի, այդ թվում նաև մեր համար։

Խոսքը վերաբերում է մարդկանց ու համաշխարհային հասարակայնության վերաբերմունքին դեպի ավելի ու ավելի մեծ մասշտաբներ ընդունող սուր բնույթի պրոքսի հակամարտություններն ու պատերազմները։

Դրանց ամենից հատկանշական գիծը այն է, որ նրանք օր- օրի ավելի ու ավելի սովորական ու հեշտ ընկալելի են դառնում մարդկանց ու հասարակությունների համար, որը շատ վտանգավոր ընթացք է։

Ինպես ամեն ինչում, երբ որևէ պրոցեսում գործող փոփոխություններն ու տենդենցներն իրենց ընթացքով նոր պլատֆորմ են ստեղծում որոշակի ուղղությամբ ավելի առաջ գնալու համար, այս վտանգավոր սֆերայում էլ նույն տրամաբանությամբ կատարվում է դրեյֆ դեպի գլոբալ բախումը, որը անխուսափելիորեն կվերածվի գլոբալ միջուկային կատաստրոֆայի։

Տեսեք, թե ինչ հաստատակամությամբ ու նպատակասլացությամբ են մարդկանց լսողության համար սովորական դարձնում փոքր մասշտաբների ու հզորության լոկալ միջուկային ընդհարման գաղափարը։

Այս ուղղությամբ այն, ինչ որ մի 15-20 տարի առաջ անհնարին էր համարվում, այսօր արդեն մեր ականջի համար սովորական է դարձել։

Իսկ եթե համադրում ենք նշված պարադիգմային փոփոխության տենդենցը այլ պարադիգմային տենդենցների հետ, կապված լինեն դրանք կրթական համակարգերի բացահայտ հետընթացի հետ, թե ԼԳԲՏ-ի, սեռափոխության կամ նմանատիպ այլ տենդենցների հետ, իրերի ու իրադարձությունների ընդհանուր պատկերն ավելի է ամբողջանում, որն էլ, իր հերթին, խոսում է մարդկության ռիսկերով լի ապագայի մասին։

Եվ այս լույսի տակ ավելի չարագուշակ է դառնում երկրագնդի վրա մարդկանց թվի աննախադեպ աճի ու կյանքի համար անհրաժեշտ ռեսուրսների չբավարարելու պրոբլեմը, որն աստիճանաբար վերածվում է մարդկության ապագան կանխորոշող հիմնական գործոնի։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 6083

Մեկնաբանություններ