ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Մեր հասարակությունը մնում է չափազանց կառավարելի դրսի ուժերի կողմից

Մեր հասարակությունը մնում է չափազանց կառավարելի դրսի ուժերի կողմից
29.11.2023 | 19:38

Արդեն անտանելի է տեսնել, թե ինչպես ամբողջ հայկական համացանցը ճչացող գրառումներ է անում՝ ցնցված լինելով Ֆեյսբուքի տեսանելիության կտրուկ անկումից։ Նոր ու ոգևորիչ զբաղմունք են գտել հայ օգտատերերը․ բողոքում են, թե ինչպես «չար ու անհոգի» Ֆեյսբուքն ընկել է իրենց հետևից։ Թաքուն հրճվում են իրենց եսի կարևորությունից։ Իբր թե «անհնազանդ ու ըմբոստ» վարքի համար Ֆեյսբուքի ղեկավարությունը որոշում է կայացրել անհատապես պատժամիջոցներ կիրառել։

Ոչ ավել, ոչ պակաս։

Անգամ ծիծաղելի չի։

Հոպ, հարգելի հայրենակիցներ։ Ֆեյսբուքում տեսանելիության կտրուկ անկումը համընդհանուր է և ոչ թե անհատական։

Իջեք ռեալության հողի վրա։

Ես Ֆեյսբուքում եմ երևի 2019 թվականից։ Չեմ կարծում, որ այս ժամանակահատվածում մյուս օգտատերերն այդքան սուր, անդադար ու հետևողական գրառումներ են արել, ինչքան ես։ Սակայն ինձ ոչ մի անգամ չեն սահմանափակել։ Բացարձակապես՝ ոչ մի անգամ։

Արդեն 15 ամիս է, ինչ գործում է զուտ ազգային և լավ պաշտպանված ցանցը՝ «Միտանիքը»։

Ես երևի մի 20-30 անգամ գրառում եմ արել՝ հրավիրելով այդ ցանց։ Նույնքան էլ իմ ընկերները և զինակիցները։

Արդյունքը չափից դուրս համեստ է։

Եվս մեկ անգամ հաստատվում է այն պնդումը, որ մեր հասարակությունը մնում է շատ կառավարելի դրսի ուժերի համար։ Այսինքն, եթե ցանցը լուսաբանված չէ «քաղաքական» գործիչների, լրատվամիջոցների կողմից, չի ճչում գովազդային բիլբորդներում, ուրեմն օգտագործելի չէ, կարելի է բաց թողնել նման հրավերները։

Իսկապես մտածո՞ւմ եք, որ այս կամակատար ինստիտուտները պետք է գովազդեին զուտ ազգային ցանցը․․․

Չեմ խորանա այս տհաճ երևույթի պատճառների ուսումնասիրության մեջ։ Ես, համենայն դեպս, շատ եմ անդրադարձել դրանց։

Մի բան կասեմ այս պահին։

Չի կարելի ազգովի անընդհատ լաց ու բողոք անել օտար ու խորթ թշնամական ցանցերում։ Այդ ինֆանտիլ ու կամակոր երեխայի վարքը բացարձակապես անօգուտ ու կործանարար է։

Բոլոր այն իրապես հայրենասեր մարդիկ, որոնք հստակ գաղափարներ ու պատկերացումներ ունեն անելիքների մասին, պետք է լինեն «Միտանիքում», քանի որ այնտեղ ստեղծված են թիմային կառուցողական աշխատանքի բոլոր պայմանները։

Արտակ Հովսեփյան

Դիտվել է՝ 5778

Մեկնաբանություններ