«Վաղուց ժամանակն է, որպեսզի Ալլա Պուգաչովան ճանաչվի որպես օտարերկրյա գործակալ և զրկվի Ռուսաստանի Դաշնությունում իր ամբողջ ունեցվածքից՝ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը վարկաբեկելու և արևմտյան քարոզչության օգտին աշխատելու համար»,- հայտարարել է ՌԴ Պետդումայի պատգամավոր Ալեքսեյ Ժուրավլյովը։ Ավելի վաղ Պուգաչովան Instagram սոցիալական ցանցում Կիևի մանկական հիվանդանոցի վրա հրթիռի խոցման մասին գրառում էր արել։               
 

Քարտեզախաղ՝ նոր դավադրության փորձ

Քարտեզախաղ՝ նոր դավադրության փորձ
08.06.2023 | 10:36

Մի զարմանալի անմեղսունակությամբ վարչապետ թե ԱԺ նախագահ, ԱԳ նախարար թե պատասխանատու մեկ այլ անձ վերջերս առիթ-անառիթ խոսում են

70-ականների խորհրդային քարտեզների մասին:

ՀԱՐՑ 1- Խորհրդային հանրապետություններն արդյոք ունեցե՞լ են պետական սահմաններ:

ՊԱՏԱՍԽԱՆ- Ոչ, դրանք վարչական սահմաններ են:

ՀԱՐՑ 2- Հայաստանը, որպես պետություն, ի՞նչ սահմաններով է մաս կազմել ԽՍՀՄ-ին:

ՊԱՏԱՍԽԱՆ- Այս հարցի պատասխանից են խուսափում և թուրք-ադրբեջանցիները, և հայ-ադրբեջանցիները, քանզի պետական են միայն այս սահմանները:

ՈՒՐԵՄՆ` որևէ պետություն որևէ միությունից դուրս է գալիս այն սահմաններով, որոնցով մտել է այդ միության մեջ:

Մնացած բոլոր տարածքային վեճերն անօրինական են և ագրեսիայի փորձ, ՀՀ տարածքային ամբողջականության նկատմամբ ոտնձգություն:

Հայկազուն ԱԼՎՐՑԵԱՆ

Հ.Գ.

Շատ հարցեր կան, որ պետք է պարզաբանվեն, բայց մի բան անվիճելի է.

1. Հայաստանը ԽՍՀՄ-ի կազմի մեջ մտնելիս ունեցել է պետական սահմաններ:

2. Նա սահմանակից է եղել Արցախին:

3. Հայաստանի կազմում օտար պետություններին պատկանող անկլավներ չեն եղել:

4. Արծվաշենը նույնպես անկլավ չի եղել Ադրբեջանի կազմում: Այն գտնվել է Հայաստանի սահմաններում:

5. Հայաստան-Ադրբեջան սահմանների սահմանազատում-սահմանագծումը գործնականում կատարված էր ԽՍՀՄ-ի կազմի մեջ մտնելիս: Այսօր միայն այդ սահմաններն են օրինական և ընդունելի:

Դիտվել է՝ 5788

Մեկնաբանություններ